Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+9.09 oC

Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը

11:05 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում նոր կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կենտրոնների գործունեությանը, արված աշխատանքներին ու իրականացված ծրագրերին, ինչպես նաև քննարկել առաջիկայում նախատեսված անելիքները։

Արթուր Մարտիրոսյանի մարզային այցի առաջին կանգառը Իջևանի երիտասարդական կենտրոնն էր, որը շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նախարարի տեղակալին ներկայացվել են իրականացվող ծրագրերը, առկա խնդիրները և նախատեսվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են երիտասարդական կենտրոնի գործառնական նշանակությունն առավելագույնս ապահովելու կարևորությունը՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատելու, նոր գաղափարներ իրացնելու համատեքստում։

«Մեզ համար առաջնային պահանջ է երիտասարդական կենտրոններում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավելագույն հնարավորություններ կստեղծեն համայնքների երիտասարդների՝ նոր հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի ապահովման նպատակով։ Կենտրոնը նաև պետք է լինի իրազեկվածության բարձրացման, խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների փնտրման հարթակ, որը մի վայրում կհամախմբի երիտասարդներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Երիտասարդներին հնարավորինս ներգրավելու և նրանց հետաքրքրության շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են կենտրոնում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների, այլ գերատեսչությունների հետ շարունակաբար համագործակցելու հնարավորությունները։

Այցի հաջորդ կանգառը Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնն էր, որը գործում է 2024 թվականի գարնանից։ Կենտրոնի աշխատակիցները սահիկաշարով ներկայացրել են այս ընթացքում իրականացված միջոցառումները և երիտասարդների մասնակցայնությունը՝ թվային տվյալներով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել է նոր ստուդիա հիմնելու տարածքը, որտեղ հաջորդ շաբաթվանից նկարահանվելու է «Դիլիձայն» հաղորդաշարը։ Այցի ընթացքում կենտրոնում գտնվող երիտասարդներն արդեն իսկ զբաղվում էին նկարահանման ընթացիկ աշխատանքներով։ Հանդիպմանը քննարկվել են նաև կենտրոնի գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներին ակտիվ լինել և արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով մշտապես համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, որը մշտապես բաց է համագործակցության և նորարար գաղափարների համար։

Նախարարի տեղակալի վերջին կանգառը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնվող 5-րդ երիտասարդական կենտրոնը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է կենտրոնի տարածքին, առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը, ինչպես նաև հեռահար ծրագրերին, որոնք իրականացվելու են կենտրոնում։ Քննարկվել են ընթացիկ հարցեր, նախանշվել են լուծման ուղիները։

Նշենք, որ բացի Իջևանից ու Դիլիջանից՝ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Ապարանում և Մեղրիում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը

18:28 08.11.2024

40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանող, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի: Ներկա լինելով վերապատրաստումներին՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել […] ...

Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին

18:22 08.11.2024

Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

18:16 08.11.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ Հիմնադրամի և Ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել […] ...

Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության փոխնախարարը

18:10 08.11.2024

Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության փոխնախարարը

Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […] ...

Ծառատունկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

18:05 08.11.2024

Ծառատունկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի նախաձեռնությամբ իրականացվել է մեծ ծառատունկ․ հիմնարկի տարածքը բարեկարգելու համար տնկվել է շուրջ 200 բարդի և ծիրանենի։ Տնկման աշխատանքներին մասնակցել են հիմնարկի պետը, աշխատակիցները և ազատազրկված անձինք։ Ծառից թուղթ-թղթից ծառ գաղափարը կյանքի կոչելու համար աշխատակիցներն ամիսներ շարունակ հավաքել էին հիմնարկում կուտակված թղթի թափոնը, որի հանձնումից ստացված […] ...

SHANTNEWS

18:00 08.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP