Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+8.09 oC

Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

10:56 08.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից մեկում որպես մատուցող աշխատող անձը, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր, ըստ իր հայտարարության, «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը նշված թմրամիջոցի նմանվող զանգվածը՝ 2,42 գրամ քաշով, ձեռք է բերել նույն հյուրանոց-ռեստորանի աշխատակից՝ Երևանի 40–ամյա բնակչից։ Կատարված փորձաքննությամբ հաստատվել է, որ նշված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 40–ամյա տղամարդը, շահադիտական դրդումներով թմրամիջոց իրացնելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության՝ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ հիշյալ թմրամիջոցը, որը իրացման նպատակով, գրեթե հավասար քաշերով, փաթեթավորել է երեք տարբեր փաթեթներում: 2024թ․ նոյեմբերի սկզբներին 40–ամյա տղամարդը հիշյալ թմրամիջոցը, փաթեթներում փաթեթավորված վիճակում, գումարի դիմաց, Մասիս համայնքի վարչական տարածքում ապօրինի իրացրել է իր գործընկերոջը, որն էլ նոյեմբերի 5-ին հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։
Երևանի 40-ամյա բնակչի աշխատավայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակի, մասնավորապես՝ ընդհանուր 772գ «Մարիխուանա» տեսակի, 559գ «Հաշիշ» տեսակի և 274գ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ՝ փաթեթավորված վիճակում, ինչպես նաև բազմաթիվ զիպ փականներ, կշեռքներ։ Հայտնաբերված զանգվածների բնույթն ու կոնկրետ քաշերը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Բացի այդ, նշված անձի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր շուրջ 500 փաթեթ առանց ակցիզների, տեղական և արտերկրյա արտադրության տարբեր տեսակի ծխախոտների տուփեր։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու հիմքով և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում ինչպես թմրամիջոցների, այնպես էլ հայտնաբերված անակցիզ ծխախոտների ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում․ Մոստովոյ

18:52 08.11.2024

Թիկնիզյանը կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում․ Մոստովոյ

Իսպանական «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի ապագայի վերաբերյալ և գնահատել է նրա շանսերը Եվրոպայում կարիերան շարունակելու առումով։ «Եթե Թիկնիզյանը ցանկանում է խաղալ որևէ եվրոպական ակումբում, դա նորմալ է։ Ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է նրա մակարդակին, նա վատ ֆուտբոլիստ չէ և կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում։ Չէ՞ […] ...

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

18:44 08.11.2024

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։   ...

Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ

18:40 08.11.2024

Կապան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» […] ...

Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին

18:35 08.11.2024

Առողջապահության նախարարն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ Լիլիան Գրիգորյանին։ «Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի […] ...

40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը

18:28 08.11.2024

40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանող, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի: Ներկա լինելով վերապատրաստումներին՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել […] ...

Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին

18:22 08.11.2024

Երիտասարդության շեմ է սահմանվել 13-35 տարեկանը. անդրադարձ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Արմենպրես գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին, որը նախօրեին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ քննարկմանը: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդության ոլորտը կարգավորող մայր օրենք Հայաստանը երբեք չի ունեցել, և քննարկվող նախագիծն այս իմաստով […] ...

BACK_TO_TOP