Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 11 2024
  • $
    387.37
  • RUBLE
    3.97
  • 417.58
WEATHER
+5.09 oC

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին

09:35 08.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել՝ հետևելու Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի շինարարության ընթացքին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ նշված հատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Տիկին Ղելչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցությունը Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրի իրականացմանը։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության ներկայացուցիչները նշել են, որ շինհրապարակում հողային աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, առաջին տեղամասում արդեն իսկ ուրվագծվում է ճանապարհի ծրագիծը։ Շինաշխատանքներ են ընթանում թունելի և Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի կառուցման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև կամուրջների, թունելների կառուցման առանձնահատկություններին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմին

19:32 08.11.2024

ՆԳ նախարարը հանդիպել է նորաստեղծ Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է նոր ձևավորված Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Նախարարը շնորհավորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորման կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտել Կառավարությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարեփոխումներին աջակցելու, իսկ միջազգային […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:25 08.11.2024

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 […] ...

Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ. COP29

19:17 08.11.2024

Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ. COP29

Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը, կոչում նշված է. «- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը, – Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

19:12 08.11.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր […] ...

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

19:06 08.11.2024

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը […] ...

Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման հարցը

18:59 08.11.2024

Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: […] ...

BACK_TO_TOP