08:10 08.11.2024
Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակման։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Ըստ հաղորդման՝ խոսքը գնում է զորավարժությունների ժամանակ Hyonmu-2 դասի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի արձակման մասին, որը տեղի է ունեցել Սեուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող արեւմտյան Տաեան կոմսությունում (Չունգչոնգնամ-դո նահանգ):
Զորավարժությունների ընթացքում մշակվել է ԿԺԴՀ նավի վրա հարձակման սցենարը, որից արձակվել է հրթիռը։ Ընդգծվում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ցույց տալ Սեուլի պատրաստակամությունը՝ «պատասխանելու Փհենյանի ցանկացած սադրանքին»։
Հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան արձակեց նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ Hwasong-19, որը բարձրացավ 7687,5 կմ և անցավ ավելի քան 1000 կմ տարածություն։ Հոկտեմբերի 5-ին Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։
19:25 08.11.2024
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ16:51 08.11.2024
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել19:17 08.11.2024
Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ. COP29Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը, կոչում նշված է. «- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը, – Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի […] ...
19:12 08.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներինՆոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծել է Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։ Նորին Սրբությունը նկատել է, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր […] ...
19:06 08.11.2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետԼիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները: Քարտուղար Գրիգորյանը […] ...
18:59 08.11.2024
Կառավարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման հարցըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացմանն ու դրան առնչվող այլ հարցեր: Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: […] ...
18:52 08.11.2024
Թիկնիզյանը կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում․ ՄոստովոյԻսպանական «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի ապագայի վերաբերյալ և գնահատել է նրա շանսերը Եվրոպայում կարիերան շարունակելու առումով։ «Եթե Թիկնիզյանը ցանկանում է խաղալ որևէ եվրոպական ակումբում, դա նորմալ է։ Ինչո՞ւ ոչ: Ինչ վերաբերում է նրա մակարդակին, նա վատ ֆուտբոլիստ չէ և կարող է խաղալ լավագույն հնգյակի առաջնություններում։ Չէ՞ […] ...
18:44 08.11.2024
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիՆոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։ ...