21:24 07.11.2024
Նոյեյմբերի 7-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Ս.-ին (ծնված 1985 թ․) պատգարակով (մոտ 70 մետր) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
00:00 08.11.2024
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացմանՔնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել է էնդոկրինոլոգ Օլգա Չերնիցկայան։ «Քնի պակասի դեպքում արյան մեջ բարձրանում է էնդոկանաբինոիդների մակարդակը, ինչը ազդում է ուտելիք ուտելու հաճույքի վրա։ Սրանք մարդու մարմնի կողմից սինթեզված […] ...
23:52 07.11.2024
Իրանական հնարավոր հարձակման մասին տեղեկատվությունների ֆոնին՝ Իսրայելը ուժեղացրել է ՀՕՊ-երի մարտական պատրաստվածությունըԻսրայելը բարձրացրել է մարտունակությունը հակաօդային պաշտպանության համակարգերում և օդուժում՝ Իրանի կողմից հերթական հարձակման մտավախության պատճառով, հայտնում է Իսրայելի հանրային հեռուստաալիքը։ Իրանի վրա Իսրայելի վերջին հարձակումից հետո Իսրայելը կարծում էր, որ Իրանը կսպասի և պատասխան հարված կհասցնի միայն ԱՄՆ ընտրություններից հետո: Իսրայելի պաշտպանության բանակը ողջ օրվա ընթացքում հանդիպումներ է անցկացրել իրավիճակը գնահատելու համար, և այս պահին […] ...
23:44 07.11.2024
Օրբանը պատմել է, որ Թրամփի հաղթանակը տոնել է մեկ բաժակ օղիովՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ չի կատարել իր խոստումը և շամպայն չի խմել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի համար։ Սակայն շամպայնի փոխարեն հանրապետական թեկնածուի հաջողությունը նշել է մեկ բաժակ օղիով։ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում լրագրողները Օրբանին հարցրել են՝ արդյոք նա բացել է շամպայնի շիշը, երբ իմացել է, որ […] ...
23:28 07.11.2024
Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի առիթ է դարձելԱռնոլդի (Միսսուրի, ԱՄՆ) բնակիչը աշխատանքին պատրաստվելիս մոռացել է իր ճաշը տանը։ Եվ երբ աշխատանքի վայրում քաղցի զգացողությունը ակնհայտ է դարձել, ստիպված գնացել է մոտակա խանութ։ Սննդից բացի նա հանուն հետաքրքրության «Միսսուրիի» վիճակախաղի տոմս է գնել և տեղում շահել 3 միլիոն դոլար։ Տղամարդը հիշում է, որ առաջին պահին երկու դժվարության առաջ է կանգնել. նախ, հուզմունքից հազիվ […] ...
23:20 07.11.2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է մինչև 2030 թվականը ԵՄ անդամ դառնալու հանրապետության նպատակի մասինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ Վրաստանը բոլոր առումներով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն և այլն, ամենապատրաստը կլինի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից»,- ասել է Կոբախիձեն Բուդապեշտում վրացի լրագրողներին։ Հինգշաբթի նա ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում […] ...
23:12 07.11.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ինԹուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին՝ Գազայի հատվածում վերջինիս կողմից իրականացվող բռնությունների պատճառով։ «Այսօր ժամանակն է քննարկելու Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին կասեցնելու հարցը։ Այժմ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անգամ ՄԱԿ-ի բանաձևերը չեն կատարվում։ Միջազգային իրավունքի խախտումները և ՄԱԿ-ի բանաձևերին չկատարելը վերածվել են մշտական պետական ահաբեկչության Գազայում, […] ...