20:56 07.11.2024
Եվրոպացիները չպետք է «մշտապես պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը ստեղծվել է 2022 թվականին իր նախաձեռնությամբ։
«Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։
Նա նաև կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի մանրակրկիտ պաշտպանի իր շահերը՝ մրցակցելով ԱՄՆ-ի և Չինաստանի հետ։
Մակրոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն անվանել է «պատմական պահ» եվրոպացիների համար և կոչ է արել գագաթնաժողովի մասնակիցներին պաշտպանել «ազգային և եվրոպական շահերը, տնտեսական և ռազմավարական շահերը»։ Նրա կարծիքով, Եվրամիությունը պետք է իրեն ընկալի որպես «անկախ ուժ», վերականգնի աշխարհաքաղաքականության նկատմամբ վերահսկողությունը և այն ուրիշին չպատվիրակի։
Ֆրանսիայի նախագահը, դիմելով եվրոպական երկրների ղեկավարներին, նշել է, որ այս պահին եվրոպացիների առաջ հարց է ծագում՝ արդյոք նրանք ցանկանում են «պատմություն կարդալ այն, ինչ գրում են ուրիշները, թե՞ իրենք են ցանկանում պատմություն գրել»։
«Աշխարհը բաղկացած է բուսակերներից և գիշատիչներից, եթե մենք որոշենք մնալ բուսակերներ, ապա գիշատիչները կհաղթեն, և մենք կդառնանք շուկա նրանց համար», – եզրափակել է Մակրոնը:
Եվրոպական քաղաքական համայնքը որպես եվրոպական գործերի ռազմավարական քննարկումների ձևաչափ՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մասնակցությամբ, Մակրոնն առաջարկել է 2022 թվականի մայիսին՝ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության ժամանակ։
00:00 08.11.2024
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացմանՔնի քրոնիկ պակասը հանգեցնում է այն նյութերի արտադրության ավելացմանը, որոնք մեծացնում են ճարպային և քաղցր սննդի օգտագործման հաճույքը: Արդյունքում մարդն ավելի շատ է օգտագործում նման սնունդ և գիրանում է, բացատրել է էնդոկրինոլոգ Օլգա Չերնիցկայան։ «Քնի պակասի դեպքում արյան մեջ բարձրանում է էնդոկանաբինոիդների մակարդակը, ինչը ազդում է ուտելիք ուտելու հաճույքի վրա։ Սրանք մարդու մարմնի կողմից սինթեզված […] ...
23:52 07.11.2024
Իրանական հնարավոր հարձակման մասին տեղեկատվությունների ֆոնին՝ Իսրայելը ուժեղացրել է ՀՕՊ-երի մարտական պատրաստվածությունըԻսրայելը բարձրացրել է մարտունակությունը հակաօդային պաշտպանության համակարգերում և օդուժում՝ Իրանի կողմից հերթական հարձակման մտավախության պատճառով, հայտնում է Իսրայելի հանրային հեռուստաալիքը։ Իրանի վրա Իսրայելի վերջին հարձակումից հետո Իսրայելը կարծում էր, որ Իրանը կսպասի և պատասխան հարված կհասցնի միայն ԱՄՆ ընտրություններից հետո: Իսրայելի պաշտպանության բանակը ողջ օրվա ընթացքում հանդիպումներ է անցկացրել իրավիճակը գնահատելու համար, և այս պահին […] ...
23:44 07.11.2024
Օրբանը պատմել է, որ Թրամփի հաղթանակը տոնել է մեկ բաժակ օղիովՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստովանել է, որ չի կատարել իր խոստումը և շամպայն չի խմել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի համար։ Սակայն շամպայնի փոխարեն հանրապետական թեկնածուի հաջողությունը նշել է մեկ բաժակ օղիով։ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում լրագրողները Օրբանին հարցրել են՝ արդյոք նա բացել է շամպայնի շիշը, երբ իմացել է, որ […] ...
23:36 07.11.2024
Ֆինլանդիան առաջարկել է իր տարածքը ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուների բազայի համարՖինլանդիան պատրաստ է տեղակայել ՆԱՏՕ-ի խոշոր անօդաչու սարքերի բազան, որոնք հետախուզական թռիչքներ են իրականացնում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, հաղորդում է Yle պորտալը։ «Անօդաչու սարքերը ներկայումս տեղակայված են Իտալիայի Սիգոնելայում, այնտեղից դրանք թռչում են ՆԱՏՕ-ի օդային տարածքով, այդ թվում՝ Ֆինլանդիայի տարածքով՝ արևելյան սահմանի վրա հետախուզական տվյալների հավաքագրման նպատակով»,-գրում է Yle-ը: ՆԱՏՕ-ի աղբյուրները նշում են, որ Ֆինլանդիայի […] ...
23:28 07.11.2024
Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի առիթ է դարձելԱռնոլդի (Միսսուրի, ԱՄՆ) բնակիչը աշխատանքին պատրաստվելիս մոռացել է իր ճաշը տանը։ Եվ երբ աշխատանքի վայրում քաղցի զգացողությունը ակնհայտ է դարձել, ստիպված գնացել է մոտակա խանութ։ Սննդից բացի նա հանուն հետաքրքրության «Միսսուրիի» վիճակախաղի տոմս է գնել և տեղում շահել 3 միլիոն դոլար։ Տղամարդը հիշում է, որ առաջին պահին երկու դժվարության առաջ է կանգնել. նախ, հուզմունքից հազիվ […] ...
23:20 07.11.2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է մինչև 2030 թվականը ԵՄ անդամ դառնալու հանրապետության նպատակի մասինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ Վրաստանը բոլոր առումներով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն և այլն, ամենապատրաստը կլինի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից»,- ասել է Կոբախիձեն Բուդապեշտում վրացի լրագրողներին։ Հինգշաբթի նա ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում […] ...