Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

18:17 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես եկավ Համակարգող հանձնախմբի ատենապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվեց, որ սրբազան արարողություններն անցկացվեցին մեծ հանդիսավորությամբ և ընդգրկեցին եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ փոխանցվեց արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։
Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝ բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրեց Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցեց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։

Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրեց հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:
Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։

ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։
Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրեց Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։

ԳՀԽ շնորհակալությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։
ԳՀԽ քննարկեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։
Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև թեմերի գործունեությանը, եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

13:00 23.11.2024

Պեպը ձգտում է կատարելության. «Մանչեսթեր Սիթիում» մեկնաբանել են Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Խալդոն ալ Մուբարաքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը: «Ինչպես «Մանչեսթեր Սիթիի» յուրաքանչյուր երկրպագու, ես նույնպես ուրախ եմ, որ Գվարդիոլայի ճանապարհն այս ակումբում շարունակվելու է: Նրա նվիրվածությունը, կիրքը և նորարարական մտածողությունը շարունակելու են ձևավորել ֆուտբոլային լանդշաֆտը: Պեպը ձգտում է կատարելության, իսկ դա միայն օգուտ […] ...

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

BACK_TO_TOP