17:45 07.11.2024
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալ Մ․Հ․-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
23:28 07.11.2024
Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի առիթ է դարձել18:39 07.11.2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին23:28 07.11.2024
Տանը մոռացված ճաշը վիճակախաղում խոշոր շահումի առիթ է դարձելԱռնոլդի (Միսսուրի, ԱՄՆ) բնակիչը աշխատանքին պատրաստվելիս մոռացել է իր ճաշը տանը։ Եվ երբ աշխատանքի վայրում քաղցի զգացողությունը ակնհայտ է դարձել, նա ստիպված գնացել է մոտակա խանութ։ Սննդից բացի նա հանուն հետաքրքրության «Միսսուրիի» վիճակախաղի տոմս է գնել և տեղում շահել 3 միլիոն դոլար։ Տղամարդը հիշում է, որ առաջին պահին երկու դժվարության առաջ է կանգնել. նախ, հուզմունքից […] ...
23:20 07.11.2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է մինչև 2030 թվականը ԵՄ անդամ դառնալու հանրապետության նպատակի մասինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ Վրաստանը բոլոր առումներով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն և այլն, ամենապատրաստը կլինի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից»,- ասել է Կոբախիձեն Բուդապեշտում վրացի լրագրողներին։ Հինգշաբթի նա ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում […] ...
23:12 07.11.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ինԹուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին՝ Գազայի հատվածում վերջինիս կողմից իրականացվող բռնությունների պատճառով։ «Այսօր ժամանակն է քննարկելու Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին կասեցնելու հարցը։ Այժմ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անգամ ՄԱԿ-ի բանաձևերը չեն կատարվում։ Միջազգային իրավունքի խախտումները և ՄԱԿ-ի բանաձևերին չկատարելը վերածվել են մշտական պետական ահաբեկչության Գազայում, […] ...
23:04 07.11.2024
Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և ուկրաինական ճգնաժամը վերջ դնելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարություններին։ «Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մենք կաշխատենք ցանկացած պետության ղեկավարի հետ, ում նկատմամբ ամերիկյան ժողովուրդը վստահություն կունենա», – […] ...
22:56 07.11.2024
Բաքվում COP29-ին ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄիշուստինըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում Պուտինը դա բացատրել է նրանով, որ վերջերս է այցելել Ադրբեջան։ «Ալիևն ինձ կանչեց համաժողովին, բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ Ալիևն ու ես պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված […] ...
22:48 07.11.2024
Գերմանական կոալիցիայի փլուզումը չի ազդի Կիևին արդեն իսկ խոստացված օգնության վրաԳերմանիան կկարողանա տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 4 միլիարդ եվրոյի մեծ մասը, նույնիսկ եթե 2025 թվականի բյուջեն ժամանակին չհաստատվի Գերմանիայում իշխող «Traffic Light» կոալիցիայի փլուզումից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների համաձայն, այդ միջոցները հիմնականում պարտադիր հատկացումներ են և, հետևաբար, կարող են տրամադրվել որպես միջանկյալ բյուջեի կառավարման […] ...