Քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախագծի նախաձեռնողները ԿԸՀ ներկայացրին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+4.09 oC

Քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախագծի նախաձեռնողները ԿԸՀ ներկայացրին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ

17:48 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

Նշենք, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այդ օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում COP29-ին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Միշուստինը

22:56 07.11.2024

Բաքվում COP29-ին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Միշուստինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում Պուտինը դա բացատրել է նրանով, որ վերջերս է այցելել Ադրբեջան։ «Ալիևն ինձ կանչեց համաժողովին, բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ Ալիևն ու ես պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված […] ...

Գերմանական կոալիցիայի փլուզումը չի ազդի Կիևին արդեն իսկ խոստացված օգնության վրա

22:48 07.11.2024

Գերմանական կոալիցիայի փլուզումը չի ազդի Կիևին արդեն իսկ խոստացված օգնության վրա

Գերմանիան կկարողանա տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 4 միլիարդ եվրոյի մեծ մասը, նույնիսկ եթե 2025 թվականի բյուջեն ժամանակին չհաստատվի Գերմանիայում իշխող «Traffic Light» կոալիցիայի փլուզումից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների համաձայն, այդ միջոցները հիմնականում պարտադիր հատկացումներ են և, հետևաբար, կարող են տրամադրվել որպես միջանկյալ բյուջեի կառավարման […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 8-ին

22:40 07.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 8-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4, 26/4 շենքեր, Բուզանդի փ. 97 շենք և 6-45, 45-55 առանձնատներ, Կողբացու փ. 18-45 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20, 20/4, 15/5 շենքեր, Հրազդանի կիրճ, […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

22:32 07.11.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում […] ...

Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու Արևմուտքի կոչերը կարող են վերածվել ողբերգության․ Պուտին

22:24 07.11.2024

Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու Արևմուտքի կոչերը կարող են վերածվել ողբերգության․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի, և Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու արևմտյան առաջնորդների կոչերը կարող են հանգեցնել համաշխարհային ողբերգության։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հասել ենք մի վտանգավոր կետի` Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու կոչերը, մի երկիր, որն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը, ցույց է տալիս արևմտյան քաղաքական գործիչների […] ...

Al Jazeera. 27 պաղեստինցի է զոհվել Գազայում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով

22:16 07.11.2024

Al Jazeera. 27 պաղեստինցի է զոհվել Գազայում բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով

Պաղեստինցի փախստականների Ջաբալիա ճամբարը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում,  իսրայելական բանակի կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հարվածի տակ է հայտնվել բնակելի շենք։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության սրման զոհ է դարձել ընդհանուր առմամբ 43,5 […] ...

BACK_TO_TOP