Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+3.09 oC

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

16:33 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։
Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։

Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին:

Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։

Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ:

Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկում վարորդներին

20:24 07.11.2024

Իրազեկում վարորդներին

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Politico-ն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները, որոնք քննարկվել են Թրամփի թիմում

20:19 07.11.2024

Politico-ն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները, որոնք քննարկվել են Թրամփի թիմում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ընտրատեղամասերի փակումից 12 ժամ անց սկսել է նախարարների թեկնածուների ընտրությունը նրա ապագա վարչակազմում, հայտնում է Politico-ն։ Ավելին, հավանական թեկնածուների քննարկումները սկսվել են դեռ շատ առաջ։ Մի քանի շաբաթ առաջ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը աշխատանքային ճաշ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանրապետականների հետ։ Ինչպես հրապարակմանը հայտնել […] ...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

20:11 07.11.2024

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […] ...

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

20:06 07.11.2024

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […] ...

SHANTNEWS

20:00 07.11.2024

SHANTNEWS

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

19:54 07.11.2024

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը […] ...

BACK_TO_TOP