ԱԳ փոխնախարարը վստահ է՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի ղեկավարման ժամանակ ևս բարեհաջող կընթանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+3.09 oC

ԱԳ փոխնախարարը վստահ է՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի ղեկավարման ժամանակ ևս բարեհաջող կընթանա

15:06 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անկախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Անկախ վարչակազմից՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն»,-ասաց Կոստանյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից փորձում են բարձրացնել ռազմավարական  գործընկերության:

«Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան ու ավարտին կհասցվեն»,-ասաց Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱԳՆ-ն, և այլ գործընկերներ այս տարիների ընթացքում մշտապես շփումներ են պահպանել ԱՄՆ-ում թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ:«Ունենք փաստ՝ ԱՄՆ-ի ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նոր իշխանությունների հետ»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

20:40 07.11.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […] ...

Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

20:32 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […] ...

Իրազեկում վարորդներին

20:24 07.11.2024

Իրազեկում վարորդներին

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Politico-ն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները, որոնք քննարկվել են Թրամփի թիմում

20:19 07.11.2024

Politico-ն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուների անունները, որոնք քննարկվել են Թրամփի թիմում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ընտրատեղամասերի փակումից 12 ժամ անց սկսել է նախարարների թեկնածուների ընտրությունը նրա ապագա վարչակազմում, հայտնում է Politico-ն։ Ավելին, հավանական թեկնածուների քննարկումները սկսվել են դեռ շատ առաջ։ Մի քանի շաբաթ առաջ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը աշխատանքային ճաշ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանրապետականների հետ։ Ինչպես հրապարակմանը հայտնել […] ...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

20:11 07.11.2024

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […] ...

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

20:06 07.11.2024

Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […] ...

BACK_TO_TOP