12:40 07.11.2024
Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-10-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում, իսկ նոյեմբերի 11-ին կմեկնի Խորվաթիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ 2024/25թթ. Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի մրցաշարին:
Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Հայկ Ղազարյան – «Ուրարտու»
Արսեն Չաթոյան – ԲԿՄԱ-2
Արթուր Պետրոսյան – «Փյունիկ»
Պաշտպաններ
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Արթուր Միխայելյան – ԲԿՄԱ
Խոսրով Ղազարյան – ԲԿՄԱ-2
Ալյոշա Խաչատրյան – ԲԿՄԱ-2
Հրաչ Սարգսյան – ԲԿՄԱ-2
Արթուր Մովսեսյան – «Նոա-2»
Կարեն Հովակիմյան – «Փյունիկ-2»
Հարություն Մուսիկյան – «Լաֆնից» (Ավստրիա)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Դավիթ Հարությունյան – «Ուրարտու»
Արման Առաքելյան – «Ուրարտու-2»
Գագիկ Սիմոնյան – «Արարատ-2»
Սուրեն Կիրակոսյան – «Արարատ-2»
Ալեն Մկրտչյան – «Արարատ-2»
Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Ալբերտ Մարտոյան – ԲԿՄԱ-2
Հարություն Մանուկյան – ԲԿՄԱ-2
Դավիթ Ղիասյան – ԲԿՄԱ-2
Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-2»
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Գարի Գրիգորյան – «Հերտա Բեռլին Մ-18» (Գերմանիա)
Խաղացանկը՝ ստորև.
13.11.2024 – Հայաստան – Խորվաթիա
16.11.2024 – Սերբիա – Հայաստան
19.11.2024 – Բելառուս – Հայաստան
19:45 07.11.2024
Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...
19:40 07.11.2024
Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […] ...
19:35 07.11.2024
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակըԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ […] ...
19:26 07.11.2024
Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: ...
19:18 07.11.2024
Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […] ...
19:11 07.11.2024
Իրանը մեկնաբանել է ԱՄՆ ընտրությունների արդյունքներըԻրանի համար տարբերություն չկա, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թեհրանն ապավինում է իր ներքին ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Etemad Online թերթը։ «Մեզ համար երբեք տարբերություն չի լինի, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը հենվում է իր ներքին ուժերի վրա», – մեջբերում է […] ...