11:50 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղազախստան նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։
«Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի պետական այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։
Լավրովն իր հերթին նշել է, որ կողմերը «լուրջ նախապատրաստվում են նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի՝ Ղազախստան պետական այցին»։
19:35 07.11.2024
Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը18:39 07.11.2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին19:26 07.11.2024
Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: ...
19:18 07.11.2024
Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […] ...
19:11 07.11.2024
Իրանը մեկնաբանել է ԱՄՆ ընտրությունների արդյունքներըԻրանի համար տարբերություն չկա, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թեհրանն ապավինում է իր ներքին ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Etemad Online թերթը։ «Մեզ համար երբեք տարբերություն չի լինի, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը հենվում է իր ներքին ուժերի վրա», – մեջբերում է […] ...
19:04 07.11.2024
«Ռեալ»-ը երկու թեկնածու է ընտրել Անչելոտիին ժամանակավորապես փոխարինելու համարՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ եթե տեսանելի ապագայում արդյունքները չբարելավվեն, ապա «սերուցքայինները» կարող են հարկադրված դիմել նման քայլի։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալն» արդեն երկու թեկնածու ունի՝ Անչելոտիին շտապ փոխարինելու համար։ Թեկնածուներից մեկը թիմի նախկին լեգենդար հարձակվող Ռաուլն […] ...
18:57 07.11.2024
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի […] ...
18:51 07.11.2024
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի գլխավորած պատվիրակությունըՆոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին […] ...