11:00 07.11.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ առաջիկա օրերին ինքը կլինի Թեհրանում, որտեղ ծրագրում է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։
«Առաջիկա օրերին ես կլինեմ Թեհրանում, որտեղ ծրագրված են բանակցություններ ղեկավարության հետ։ Ես դեռ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր են այս հանդիպումները»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Իրանում է եղել մայիսի սկզբին, շփումները ունեցել նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարից։ Իր ընթացիկ այցի ընթացքում նա հույս ունի հանդիպել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Գրոսսին նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ ԱՄՆ հանրապետական վարչակազմի մոտեցումը (Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո), որը «միշտ տարբերվել է Ջո Բայդենի կառավարության մոտեցումներից»։
«Ես չեմ ակնկալում, որ անհապաղ հնարավոր կլինի համաձայնության գալ, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի համար ներկա պահը անցումային է»,- կարծում է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
18:27 07.11.2024
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […] ...
18:21 07.11.2024
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներըՆոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...
18:17 07.11.2024
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՆոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի […] ...
18:12 07.11.2024
ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակինՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […] ...
18:06 07.11.2024
Կոտայքի մարզում բախվել են «BMW X5»-ն ու թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ըԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «BMW X5»-ը և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […] ...