2025 թվականից 120 երկրների հետ փոխադարձության սկզբունքով կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+5.09 oC

2025 թվականից 120 երկրների հետ փոխադարձության սկզբունքով կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում

10:23 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։ Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։

Տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։

Միասնական հաշվետվողական ստանդարտի կիրարկմանն ընդառաջ՝ արդեն իսկ համապատասխան փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում։ Հայաստանը միացել է նաև իրավական հիմք հանդիսացող միջազգային պայմանագրերին, մասնավորապես, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին, որով սահմանվում է նաև համաձայնագրին միացած այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պետք է իրականացնի նման փոխանակում։ Միջազգային պայմանագրերը տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» մասի «Այլ պայմանագրեր» ենթաբաժնում:

Կարևորելով հարկային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը, Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)։ Միաժամանակ, կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիական հագեցվածությունն ապահովելու նպատակով, մասնավորապես, ՏՀԶԿ տվյալների փոխանցման հատուկ համակարգի (CTS) կիրառման ուղղությամբ։

Տեսանյութ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

19:40 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […] ...

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը

19:35 07.11.2024

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ […] ...

Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

19:26 07.11.2024

Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: ...

Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

19:18 07.11.2024

Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […] ...

Իրանը մեկնաբանել է ԱՄՆ ընտրությունների արդյունքները

19:11 07.11.2024

Իրանը մեկնաբանել է ԱՄՆ ընտրությունների արդյունքները

Իրանի համար տարբերություն չկա, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թեհրանն ապավինում է իր ներքին ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Etemad Online թերթը։ «Մեզ համար երբեք տարբերություն չի լինի, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը հենվում է իր ներքին ուժերի վրա», – մեջբերում է […] ...

«Ռեալ»-ը երկու թեկնածու է ընտրել Անչելոտիին ժամանակավորապես փոխարինելու համար

19:04 07.11.2024

«Ռեալ»-ը երկու թեկնածու է ընտրել Անչելոտիին ժամանակավորապես փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։ Աղբյուրի համաձայն՝ եթե տեսանելի ապագայում արդյունքները չբարելավվեն, ապա «սերուցքայինները» կարող են հարկադրված դիմել նման քայլի։ Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալն» արդեն երկու թեկնածու ունի՝ Անչելոտիին շտապ փոխարինելու համար։ Թեկնածուներից մեկը թիմի նախկին լեգենդար հարձակվող Ռաուլն […] ...

BACK_TO_TOP