Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+3.09 oC

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար

08:20 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, հայտնում են Ֆրանսիայում Հհ դեսպանությունից։

«Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին՝ Հայաստանի հանդեպ ՖՄԿ ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։
Գլխավոր քարտուղարն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ ՖՄԿ համագործակցության հարուստ օրակարգի կապակցությամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր մեծ ավանդն է ունեցել նաև Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հաջողության գործում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների և մշակութային ժառանգության պաշտպանության հարցում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել գլխավոր տնօրենին Հայաստանին հուզող հարցերում գլխավոր տնօրենի ցուցաբերած ուշադրության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

19:54 07.11.2024

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են հնգամարտի մրցումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցել են դպրոցների ուժեղագույն թիմերը, յուրաքանչյուր թիմում՝ 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Հնգամարտի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, որը […] ...

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:45 07.11.2024

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […] ...

Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

19:40 07.11.2024

Բուդապեշտում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […] ...

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը

19:35 07.11.2024

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ, որոնք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։ Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ […] ...

Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

19:26 07.11.2024

Վարչապետը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: ...

Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

19:18 07.11.2024

Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […] ...

BACK_TO_TOP