Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին․ Մաթյո Մորի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
-0.91 oC

Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին․ Մաթյո Մորի

23:08 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։
Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։

«Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-ընդգծել է Մաթյո Մորին։

Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։
Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։

Նախարար Սանոսյանն էլ նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում

00:00 07.11.2024

ԱՄՆ-ն իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM), հայտնում է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայի հրամանատարությունը: «ICBM-ների փորձնական գործարկումը ցույց է տալիս, որ դրանք պատրաստ են, հուսալի և արդյունավետ ռազմավարական մրցակցության՝ դարաշրջանում գերակայության համար»,-ասվում է զեկույցում: Հրթիռի թռիչքի ուղին անցել է Վանդենբերգ բազայից դեպի Խաղաղօվկիանոսյան փորձադաշտ, որը գտնվում է Կվաջալեյն ատոլի մոտ […] ...

Բայդենը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

23:58 06.11.2024

Բայդենը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տունը։ Հաղորդագրության համաձայն՝ Բայդենը չորեքշաբթի օրը «հեռախոսով խոսել է նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ»։ Բայդենը «նշել է իշխանության սահուն անցում ապահովելու իր հանձնառությունը», ինչպես նաև հրավիրել է Թրամփին հանդիպելու […] ...

Apple-ը խոստովանել է, որ իր նոր արտադրանքները կարող են այնքան շահութաբեր չլինել, ինչքան iPhone-ը

23:56 06.11.2024

Apple-ը խոստովանել է, որ իր նոր արտադրանքները կարող են այնքան շահութաբեր չլինել, ինչքան iPhone-ը

Apple Inc. նախազգուշացրել է ներդրողներին, որ նոր արտադրանքները երբեք չեն կարող այդքան շահութաբեր լինել, որքան iPhone-ը, քանի որ ընկերությունը ընդլայնվում է չստուգված շուկաներում, ինչպիսիք են արհեստական ​​ինտելեկտը և վիրտուալ իրականությունը: «Նոր ապրանքները, ծառայությունները և տեխնոլոգիաները կարող են դուրս մղել կամ փոխարինել գոյություն ունեցող առաջարկներին և կարող են հանգեցնել ավելի ցածր եկամուտների և շահույթի ավելի ցածր […] ...

Նյու Յորքի ֆոնդային բորսայում արժեթղթերն աճում են Թրամփի հաղթանակի ֆոնին

23:48 06.11.2024

Նյու Յորքի ֆոնդային բորսայում արժեթղթերն աճում են Թրամփի հաղթանակի ֆոնին

Նյու Յորքի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներն աճում են 2-3%-ով՝ ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կանխատեսումների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։ Տեղական ժամանակով ժամը 11:40-ին Dow Jones Industrial Average-ը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, բարձրացել է 1389,60 կետով (+3,29%)` հասնելով 43611,48 կետի: S&P ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 […] ...

Նոր նախարարի օրոք Իսրայելի ԱԳՆ-ն կզբաղվի երկրի միջազգային հեղինակության ամրապնդմամբ

23:40 06.11.2024

Նոր նախարարի օրոք Իսրայելի ԱԳՆ-ն կզբաղվի երկրի միջազգային հեղինակության ամրապնդմամբ

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ նոր նախարար Գեդեոն Սաարի գլխավորությամբ, 2025 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար կստանա՝ երկրի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, չորեքշաբթի հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները: Աջակողմյան «Նոր հույս» կուսակցության առաջնորդ Սաարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Իսրայել Կացին, ով կնշանակվի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն, որին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օր առաջ պաշտոնանկ արեց վստահության […] ...

NBC. ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թրամփի դեմ քրեական գործերը դադարեցնելու տարբերակները

23:32 06.11.2024

NBC. ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թրամփի դեմ քրեական գործերը դադարեցնելու տարբերակները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է, թե ինչպես դադարեցնի Դոնալդ Թրամփի դեմ երկու դաշնային քրեական գործերը՝ նախքան նրա պաշտոնը ստանձնելը, քանի որ գերատեսչության ներկայիս կանոններն արգելում են նախագահի պաշտոնում գտնվող անձի հետապնդումը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Քննարկումները վկայում են Արդարադատության դեպարտամենտի դիրքորոշման փոփոխության մասին։ Հատուկ փաստաբան Ջեք Սմիթը վերջերս ակտիվ գործողություններ […] ...

BACK_TO_TOP