Իսրայելում հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
0.09 oC

Իսրայելում հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում

22:40 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ իսրայելական զորքերը պետք է պատրաստ լինեն մեծացնելու ցամաքային գործողությունների մասշտաբները Լիբանանում, հայտնում է The Times-ը։

«Լիբանանում համաձայնությունների հասնելու դիվանագիտական ​​ջանքերի հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք մշակել Լիբանանում մարտերը շարունակելու ծրագրերը, այդ թվում՝ հաշվի առնելով ցամաքային գործողությունների ընդլայնումն ու խորացումը», -ասել է Հալևին։

Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» թիրախներին Լիբանանի հարավում, Բեքաայի հովտում, Բեյրութում և Սիրիայում:

LBCI հեռուստաալիքը հայտնել է, որ չորեքշաբթի օրը իսրայելական օդային ուժերը ութ ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, սակայն Բեյրութի միջազգային օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

21:46 24.12.2024

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

Արդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

21:37 24.12.2024

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:30 24.12.2024

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

21:24 24.12.2024

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:18 24.12.2024

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք։ 600 գծմ եզրաքար է փոխարինվել։Տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման։ Հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։ ...

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

21:11 24.12.2024

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […] ...

BACK_TO_TOP