Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
-0.91 oC

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին

21:12 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Բեյրութի արվարձանում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնների և զինապահեստների վրա օդային հարվածների մասին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյա շրջանում գտնվող հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և ահաբեկիչների ենթակառուցվածքին»,- ասվում է զեկույցում։

Նախարարությունը նշել է, որ թիրախները «գտնվել են քաղաքացիական տարածքի կենտրոնում, ինչը «Հըզբոլլահի» կողմից լիբանանցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահանների ցինիկ շահագործման ևս մեկ օրինակ է»։

«Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել խաղաղ բնակչության համար վտանգը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում՝ ճշգրիտ զինամթերքի կիրառում, տեղամասում բնակչության հսկողություն և վաղ զգուշացում», – հավելել է մամուլի ծառայությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

21:46 24.12.2024

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

Արդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

21:37 24.12.2024

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:30 24.12.2024

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

21:24 24.12.2024

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:18 24.12.2024

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք։ 600 գծմ եզրաքար է փոխարինվել։Տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման։ Հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։ ...

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

21:11 24.12.2024

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […] ...

BACK_TO_TOP