Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+3.09 oC

Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա

17:46 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով տարեկան միջոցառումների ծրագիրը ներառում է նաեւ Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատվում են տարեկան երկու փուլով իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա: Առաջին փուլի ուսումնասիրությունը կատարվում է նոյեմբերին, արդյունքները պարզ են դառնում դեկտեմբերին. այս դեպքում սահմանվում է հաջորդ տարվա՝ մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի որսի չափաքանակը: Երկրորդ ուսումնասիրությունը կատարվում է հունիսին, իսկ արդյունքներն ամփոփվում են օգոստոսին: Նախագծով առաջարկվում է գործադիրին տալ լիազորություն՝ այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Կառավարության որոշմամբ տարեկան երկու փուլով սահմանելու Սեւանա լճում որսի չափաքանակները: Արա Մկրտչյանը նաեւ նշել է, որ մյուս որսատեսակների չափաքանակը սահմանվում է նախարարի հրամանով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը սպասված է ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսների համար: Այն կնպաստի լավորակ բուժանյութերի ներմուծմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա. մեկնաբանություններ ԱՄՆ-ից

22:24 06.11.2024

Թրամփի հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա. մեկնաբանություններ ԱՄՆ-ից

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:   ...

Amazon-ի հիմնադիրը շնորհավորել է Թրամփին «կարկառուն քաղաքական վերադարձի» կապակցությամբ

22:16 06.11.2024

Amazon-ի հիմնադիրը շնորհավորել է Թրամփին «կարկառուն քաղաքական վերադարձի» կապակցությամբ

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ X սոցիալական ցանցի իր էջում նա շնորհավորել է հանրապետականին «կարկառուն քաղաքական վերադարձի» կապակցությամբ և հաջողություն մաղթել Ամերիկան ​​միավորելու գործում։ «Մեծ շնորհավորանքներ մեր 45-րդ և այժմ 47-րդ նախագահին կարկառուն քաղաքական վերադարձի և վճռական հաղթանակի համար: Ոչ մի այլ երկիր նման մեծ հնարավորություններ չունի։ […] ...

SHANTNEWS

22:00 06.11.2024

SHANTNEWS

Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից․ քաղաքապետարան

21:52 06.11.2024

Մայրաքաղաքը մաքրվում է ավտոմեքենաների մնացորդներից․ քաղաքապետարան

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։ Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ […] ...

Փրկարար ծառայության շարահրապարակում անցկացվել է շարային ստուգատես

21:44 06.11.2024

Փրկարար ծառայության շարահրապարակում անցկացվել է շարային ստուգատես

ՆԳՆ փրկարարական ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փրկարարական ծառայողների ձմեռային համազգեստի անցմամբ պայմանավորված, նոյեմբերի 6-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների շարային ստուգատես: ...

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

21:36 06.11.2024

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Նեթանյահուն զրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ Վարչապետի գրասենյակը նշել է, որ Նեթանյահուն «առաջիններից մեկն է, ով զանգահարել է» Թրամփին։ Զրույցն անցել է «ջերմ», վարչապետը «շնորհավորել է […] ...

BACK_TO_TOP