Երևանի քաղաքապետարանը 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+2.09 oC

Երևանի քաղաքապետարանը 85 ազդարարման սարք է տրամադրել Տավուշի մարզին

17:22 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի գլխավորած աշխատանքային խմբին՝ քննարկելու համայնքային անվտանգության և զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Իջևան և Դիլիջան խոշորացված համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանը և Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը։

Մարզպետ Ղալումյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Երևանի քաղաքապետարանի կողմից Տավուշի մարզին ցուցաբերված աջակցությունը՝ մասնավորապես 85 ազդարարման սարքերի տրամադրումը, որոնք նպաստելու են համայնքային անվտանգության և արագ արձագանքման կարողությունների ամրապնդմանը։

Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ 85 ազդարարման սարքի նվիրաբերումը ընդամենը առաջին քայլն է, քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել նաև այլ նախաձեռնությունների շուրջ, որոնք ուղղված կլինեն համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանը և բնակչության պաշտպանվածության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքապետարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Բացի ազդարարման սարքերից, նշվել են նաև համայնքային զարգացման ծրագրեր, որոնք ներառում են սոցիալական, տնտեսական և ենթակառուցվածքային նորարություններ՝ ուղղված Տավուշի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու պետական և համայնքային կառույցների համագործակցությունը՝ ի նպաստ մարզի բնակչության անվտանգային և սոցիալական զարգացման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրաշեն գյուղում այրվել է անասնակեր

21:20 06.11.2024

Ջրաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 6-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։29-ին, […] ...

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին

21:12 06.11.2024

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Բեյրութի արվարձանում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնների և զինապահեստների վրա օդային հարվածների մասին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյա շրջանում գտնվող հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և ահաբեկիչների ենթակառուցվածքին»,- ասվում է զեկույցում։ Նախարարությունը նշել է, որ թիրախները «գտնվել են քաղաքացիական տարածքի կենտրոնում, ինչը «Հըզբոլլահի» կողմից լիբանանցի խաղաղ բնակիչներին […] ...

Lufthansa-ի հետ քննարկվել են համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորությունները

21:04 06.11.2024

Lufthansa-ի հետ քննարկվել են համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորությունները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ մարքեթինգի և խթանման վարչության հետ միասին, հանդիպեցին Lufthansa ընկերության հայաստանյան նորանշանակ տնօրեն Կարստեն Զանգի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նոնա Ֆահրադյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորությունները, մարքեթինգային արշավ իրականացնելու տարբերակները և մոտ ժամանակներում Lufthansa ընկերության կողմից թռիչքների ավելացման որոշման սպասելիքները և դրդապատճառները։ ...

Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի․ Գևորգ Պապոյան

20:56 06.11.2024

Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «Ասկե գրուպ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, […] ...

Չինաստանում հայտարարել են, որ հարգում են ամերիկացի ժողովրդի ընտրությունը

20:48 06.11.2024

Չինաստանում հայտարարել են, որ հարգում են ամերիկացի ժողովրդի ընտրությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում կանխատեսվող հաղթանակի կապակցությամբ։ «Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք պարոն Թրամփին հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախագահական ընտրությունները դեռ հրապարակավ չի մեկնաբանել։ ...

Կարկտախառն հեղեղ Արաբիայի անապատներում

20:40 06.11.2024

Կարկտախառն հեղեղ Արաբիայի անապատներում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կարկտախառն հեղեղ Արաբիայի անապատներում»։ ...

BACK_TO_TOP