17:16 06.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Թրամփ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։
Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:
Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։
Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:
Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:
Մեծարգո պարոն նախագահ,
Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:
21:36 06.11.2024
Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով21:28 06.11.2024
Իսրայելի գործողությունները Լիբանանում 45 մարդու կյանք են խլել. Al JadeedԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները 33 գրոհ են իրականացրել արևելյան Լիբանանի Բեքաա հովտի բնակեցված վայրերում, ինչի հետևանքով զոհվել է 45 մարդ, վիրավորվել՝ 59-ը։ Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ սա ամենազանգվածային ավիահարվածն էր երկրի արևելյան և հյուսիսարևելյան շրջաններին՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր։ Ավելի վաղ Բաալբեկ-Հերմել նահանգի նահանգապետ Բեշիր Խոդրը […] ...
21:20 06.11.2024
Ջրաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 6-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։29-ին, […] ...
21:12 06.11.2024
Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններինԻսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Բեյրութի արվարձանում գտնվող շիական «Հըզբոլլահ» կազմակերպության հրամանատարական կենտրոնների և զինապահեստների վրա օդային հարվածների մասին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյա շրջանում գտնվող հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և ահաբեկիչների ենթակառուցվածքին»,- ասվում է զեկույցում։ Նախարարությունը նշել է, որ թիրախները «գտնվել են քաղաքացիական տարածքի կենտրոնում, ինչը «Հըզբոլլահի» կողմից լիբանանցի խաղաղ բնակիչներին […] ...
21:04 06.11.2024
Lufthansa-ի հետ քննարկվել են համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորություններըՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ մարքեթինգի և խթանման վարչության հետ միասին, հանդիպեցին Lufthansa ընկերության հայաստանյան նորանշանակ տնօրեն Կարստեն Զանգի և ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նոնա Ֆահրադյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցման հնարավոր և նպատակային հնարավորությունները, մարքեթինգային արշավ իրականացնելու տարբերակները և մոտ ժամանակներում Lufthansa ընկերության կողմից թռիչքների ավելացման որոշման սպասելիքները և դրդապատճառները։ ...
20:56 06.11.2024
Վերջնական արտադրանք արտահանելը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է Կոտայքի մարզ՝ Չարենցավան քաղաքում գործող «Ասկե գրուպ» և «Ձուլակենտրոն» ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Ձուլակենտրոն» ընկերությունը 2023 թ․ նոյեմբեր ամսին, իսկ «Ասկե գրուպ» ընկերությունը 2024 թ․ մայիս ամսին ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, […] ...
20:48 06.11.2024
Չինաստանում հայտարարել են, որ հարգում են ամերիկացի ժողովրդի ընտրությունըՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում կանխատեսվող հաղթանակի կապակցությամբ։ «Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք պարոն Թրամփին հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախագահական ընտրությունները դեռ հրապարակավ չի մեկնաբանել։ ...