15:45 06.11.2024
Ֆրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։
Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին աջակցելու ողջ Սենատի և անձամբ նախագահ Լարշեի հանձնառության վկայությունն են Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից ի նպաստ Հայաստանի ընդունված բազմաթիվ բանաձևերը, հայ ժողովրդի համար բարդ շրջանում, 2021թ․ ապրիլին, նախագահի Լարշեի՝ Հայաստան կատարած այցը, ինչպես նաև՝ Սենատի հարկի տակ Հայաստանին նվիրված բազմաթիվ նախաձեռնությունների հյուրընկալումը։
Իր հերթին Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տոլմաջյանին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ավանդի և արդյունավետ համագործակցության համար՝ վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու, հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր հանձնառությունը։
Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր առանցքներից մեկի՝ միջխորհդարանական համագործակցության զարգացման գործում նախագահ Բրաուն-Պիվեի ունեցած կարևոր ներդրումը և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար։ Հայաստանի դեսպանը ջերմությամբ հիշատակել է նաև 2023թ․ հունվարին Յաել Բրաուն-Պիվեի պատմական այցը Հայաստան, որն Ֆրանսիայի ԱԺ նախագահի մակարդակով երբևէ տեղի ուենցած առաջին այցն էր։
Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն շեշտել է Հայաստանի դեսպանի ունեցած կարևոր դերակատությունը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին գրանցված նշանակալի առաջընթացի գործում և կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված կապերի հետագա ամրապնդումը։
22:27 24.12.2024
Դոնալդ Թրամփը «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատիրոջը նշանակել է դիվանագիտական պաշտոնիԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատեր Թիլման Ֆերտիտին նշանակել է Իտալիայում ԱՄՆ-ի դեսպան: «Թիլմանը հաջողակ բիզնեսմեն է, որը հիմնադրել ու կառուցել է լավագույն ժամանցային և ռիելտորական ընկերություններից մեկը: Այնտեղ 50 000 ամերիկացի է աշխատում»,- սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը: 67-ամյա Ֆերտիտը Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար այս տարի 487 […] ...
22:20 24.12.2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջենԴեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։ ...
22:15 24.12.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասինԴեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե […] ...
22:07 24.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...
21:54 24.12.2024
Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...