14:40 06.11.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ամերիկյան նոր վարչակազմից պահանջել է դադարեցնել Իսրայելին աջակցելը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։
«Մենք պահանջում ենք դադարեցնել Իսրայելին աջակցությունը ռազմական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև կոչ ենք անում ԱՄՆ նոր վարչակազմին ճանաչել Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները»,- ասվում է փաստաթղթում։
ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ, ըստ իր կողմնակիցների, ԱՄՆ նոր նախագահը «պետք է հասկանա, որ պաղեստինցիները կշարունակեն դիմակայել օկուպացիային և չեն ընդունի այնպիսի սցենարներ, որոնք կնվազեցնեն իրենց ազատությունն ու ինքնորոշման իրավունքը»։
18:43 06.11.2024
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ18:16 06.11.2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա17:33 06.11.2024
Վուչիչը հույս ունի, որ Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով19:23 06.11.2024
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկՆախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […] ...
19:16 06.11.2024
ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամներն այցելել են ՍյունիքԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ: «Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել […] ...
19:06 06.11.2024
Պեսկովը չգիտի՝ արդյո՞ք Պուտինը կշնորհավորի ԹրամփինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե արդյո՞ք ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Ես դեռ չգիտեմ Թրամփին շնորհավորելու Պուտինի մտադրության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նա հիշեցրել է, որ խոսքը ոչ բարեկամ երկրում ընտրությունների մասին է, որը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։ ...
18:57 06.11.2024
Ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիրՆոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը: Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017 – 2026թթ․)։ Այն […] ...
18:50 06.11.2024
Պեսկովը խոսել է Ռուսաստանի ապագայի մասինՌուսաստանը կլինի ուժեղ, ամենամեծը, մյուս երկրների նկատմամբ հարգալից, բաց համագործակցության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը, իհարկե, նա կլինի ուժեղ, առողջ, ամենամեծը, նա կհարգի մյուս երկրներին և կփնտրի գործընկերներ, ովքեր պատրաստ են բոլոր ոլորտներում խաղաղ, փոխադարձ հարգանքով փոխգործակցությանը», – ասել է Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» դաշնային կրթական մարաթոնի շրջանակներում։ ...
18:43 06.11.2024
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է: […] ...