12:06 06.11.2024
Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ «բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»։
Ընդգծվել է, որ Բիշքեկում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը ծառայում է թյուրքական պետությունների համագործակցության ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ նշվել է Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովի կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
16:37 06.11.2024
FT. ԵՄ-ն անհանգստացած է Թրամփի հաղթանակով15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով16:28 06.11.2024
ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Արմեն Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 7-ին։ ...
16:18 06.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1982 թ. ծնված Դմիտրի Կալմիկովի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: ...
16:07 06.11.2024
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցինՀայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին: Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ: Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու […] ...
16:00 06.11.2024
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին քննարկել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի տեղեկացմամբ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ […] ...
15:52 06.11.2024
Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել․ ԹրամփԴոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։ «Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին՝ 47-րդ նախագահ ընտրվելու բացառիկ պատվի համար»,- ասել է նախագահի հանրապետական թեկնածուն։ Fox News հեռուստաալիքի և The Hill թերթի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել […] ...
15:45 06.11.2024
Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետՖրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին […] ...