11:51 06.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։
«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով այցելել է Ֆրանսիա:
16:18 06.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով16:18 06.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1982 թ. ծնված Դմիտրի Կալմիկովի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: ...
16:07 06.11.2024
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցինՀայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին: Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ: Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու […] ...
16:00 06.11.2024
Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին քննարկել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի տեղեկացմամբ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ […] ...
15:52 06.11.2024
Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել․ ԹրամփԴոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։ «Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին՝ 47-րդ նախագահ ընտրվելու բացառիկ պատվի համար»,- ասել է նախագահի հանրապետական թեկնածուն։ Fox News հեռուստաալիքի և The Hill թերթի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել […] ...
15:45 06.11.2024
Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետՖրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին […] ...
15:35 06.11.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել է Երիտասարդական խորհրդարանի անդամների մշակած օրենքի նախագիծը«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն օրենսդրական առաջարկ են մշակել, որը վերաբերում է կրթության ֆինանսավորմանը: Առաջարկն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է պատգամավորների քննարկմանը: Երիտասարդական խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Հարությունյանի խոսքով Հայաստանի զարգացման գերակա ուղղություններից է բարձրորակ կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, սակայն պետական բուհերի բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների սղության պատճառով զրկվում […] ...