ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է եկող տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+10.09 oC

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է եկող տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումը

09:05 06.11.2024

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականին կիրականացնի 113 միջոցառմամբ 20 ծրագիր` ծախսելով 356,3 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Ներկայացնելով ոլորտային բաշխվածությունը` նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտի բնագավառին կուղղվի 98 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին` 74 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ դրամ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ, պետական գույքի կառավարման ոլորտին՝ -12.5 մլրդ դրամ (15.0 մլրդ դրամի գույքի օտարումից մուտքերի դիմաց 2.5 մլրդ դրամի ծախս)։
Նախարարն ընդգծել է, որ ջրային ոլորտում իրականացվելիք` «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրն ամենախոշորն է:
Գնել Սանոսյանի տեղեկացմամբ այս տարի եւս ոռոգման ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախատեսված է տրամադրել 7 մլրդ դրամ սուբսիդավորում: Արդյունքում` 15 ջրօգտագործողներ կապահովեն մոտ 92 հազար հա տարածքի ոռոգումը: Տավուշի եւ Ապարանի ջրամբարներում նախատեսվում է իրականացնել վերականգնման ու վերազինման աշխատանքներ:
Նախարարը խոսել է նաեւ տարածքային կառավարման ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին:
Գնել Սանոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման առաջնահերթությանը, ոռոգման համակարգի մաշվածությանն ու ջրի կորուստներին, Հրազդանի աղբավայրի գործարկմանը, որոշ բնակավայրերում ճանապարհաշինությանը եւ այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կարող է օգնել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը․ Պեսկով

14:18 06.11.2024

ԱՄՆ-ը կարող է օգնել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը․ Պեսկով

Միացյալ Նահանգները, մասնակցելով ուկրաինական հակամարտությանը, կարող է օգնել վերջ տալ դրան, բայց արդյո՞ք դա կանի, պարզ կդառնա 2025 թվականի հունվարից հետո, երբ երկրի նոր նախագահը ստանձնի պաշտոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ն ի վիճակի է նպաստել այս (ուկրաինական) հակամարտության ավարտին»,- հայտարարել է […] ...

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր

14:10 06.11.2024

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկն ու նախագծման համար մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկվող հատուկ տեխնիկական պայմանները։ Խորհուրդը քննարկել է նաև նույն շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկը և նախագծման համար հատուկ տեխնիկական պայմանները։ ...

«Շնորհավորում եմ ընկերոջս»․ Էրդողանն արձագանքել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին

14:02 06.11.2024

«Շնորհավորում եմ ընկերոջս»․ Էրդողանն արձագանքել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով իր ընկերը։ Նա նաև քաղաքական գործչին հիշեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական գործողությունները դադարեցնելու խոստման մասին, հայտնում է թուրքական NTV Haber հեռուստաալիքը։ «Հուսով եմ, որ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը, […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

13:51 06.11.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին։ «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն՝ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար, հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-նշված է Փաշինյանի ուղերձում։ ...

Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբ

13:43 06.11.2024

Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին։ Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – ասել է […] ...

Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի օրոք կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

13:40 06.11.2024

Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի օրոք կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա առաջնորդական որակները կօգնեն վերականգնել երկու երկրների հարաբերությունները։ «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր արժանի հաղթանակի կապակցությամբ, ես վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կբարելավի գլոբալ խաղաղությունը և կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև», – գրել է Կոբախիձեն […] ...

BACK_TO_TOP