«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+2.09 oC

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա

20:23 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հարձակվել են իսրայելական օդուժի «Մայրուն» օպերատիվ շտաբի և Հայֆայի հարավում գտնվող պայթուցիկների գործարանի վրա, երեքշաբթի ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարձակվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վրա՝ Մայրունում»,-գրել է շարժումն իր վերջին հայտարարության մեջ։

Ավելի վաղ մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ «Հեզբոլլահ»-ը մի շարք հրթիռներ է արձակել Հայֆայից հարավ գտնվող Հադերայի պայթուցիկ նյութերի գործարանի ուղղությամբ:

Նաև երեքշաբթի օրը լիբանանյան դիմադրության մարտիկները հարձակվել են իսրայելական բանակի կենտրոնացման վայրերի վրա Քֆարշուբ բարձունքներում և Գոլանի զորանոցում գտնվող 810-րդ Հերմոն դիվիզիայի հրամանատարության շտաբի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

00:00 06.11.2024

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

Ֆրանսիացի դատախազները ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման անդամների հետ երեքշաբթի խուզարկություններ են իրականացրել ամերիկյան Netflix ընկերության ֆրանսիական մասնաճյուղի գրասենյակներում, հայտնում է Marianne-ն։ Ըստ Marianne-ի, գործը հարուցվել է, մասնավորապես, հարկային վճարումների հետ կապված խարդախության փաստով։ Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ խուզարկություններ են իրականացվել նաև Netflix-ի Ամստերդամի գրասենյակներում: Netflix-ը ֆիլմեր և հեռուստասերիալներ արտադրող խոշոր ամերիկյան ընկերություն է, որի […] ...

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

23:56 05.11.2024

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

23:52 05.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 10, 12, 14, 16 շենքեր, Շահումյան 17 փողոց, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Շիրազի փ. 32, 36 շենքեր, […] ...

Իսրայելում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարարի հրաժարականից հետո․ ԶԼՄ-ներ

23:44 05.11.2024

Իսրայելում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարարի հրաժարականից հետո․ ԶԼՄ-ներ

Երեքշաբթի երեկոյան Իսրայելում սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում մի քանի հարյուր ցուցարարներ փակել են քաղաքի արևելքում գտնվող Այալոնի մայրուղին և խարույկներ վառել ճանապարհի վրա։ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր են եկել նաև հարյուրավոր […] ...

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

23:36 05.11.2024

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

Բենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […] ...

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

23:28 05.11.2024

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...

BACK_TO_TOP