18:08 05.11.2024
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի):
Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նաև Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք արդեն իրականացվել կամ ընթացքի մեջ են:
«Հատկանշական է, որ ազնավուրյան տարի է հայտարարված ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. ինչպես գիտեք՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Ի մեծարումն Ազնավուրի՝ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, շատերն էլ ընթացքի մեջ են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ներկայացնելով հոբելյանական տարվա ծրագրերը։
Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին պետական միջոցներից ընդհանուր առմամբ տրամադրվել է 773 մլն 126 հզ դրամ: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ միջոցառումներն անցակցվել են համընդգրկուն ծավալով՝ ապահովելով բարձր մասնակցայնություն։
Անդրադառնալով նոր երգի պրեմիերային՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ որոշվել է շանսոնյեի հոբելյանական տարին նշանավորել ոչ միայն դասական ձևաչափով․ «Կարևոր էր տեսնել, թե այսօրվա հասարակությունը, հատկապես՝ երիտասարդները, ինչպես են յուրացնում, ընկալում Ազնավուրի երաժշտական, կինոյի, թատրոնի, լուսանկարչական ժառանգությունը: Եվ հենց այս մոտեցման ծնունդն է «Jamais» («Երբեք») երգը, որն Ազնավուրին ընկալելու յուրօրինակ մոտեցում է»:
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ներկայացրել է երգի ստեղծման պատմությունը, ոգեշնչման աղբյուրը: «Այս երգը գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կարդացի նրա պատմություններից մեկը: Այնտեղ այնքան ասելիք կար՝ ինչից է սկսել և ուր է հասել: Այդ պատմությունն ինձ շատ ոգեշնչեց, և ես հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչվելու և երբեք չհանձնվելու դասագիրք ծառայել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Երբեք» երգը»,- ասել է Շուշան Սարգսյանը: Կոմպոզիտորի նշմամբ՝ երգի կատարմանը մասնակցել են հայ և ֆրանսիացի էստրադային և օպերային երգիչներ:
«Ամեն ինչ պետք է լիներ լայն և ընդգրկուն, ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունն են: Այդ երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում։ Պրոֆեսիոնալ մեծ թիմ է աշխատել այդ ուղղությամբ»,- ներկայացրել է նա:
Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի բնորոշմամբ՝ բոլոր ժամանակների համար միշտ արդիական Շառլ Ազնավուրին նվիրված երգը և տեսահոլովակը չէին կարող լինել հասարակ և ոչ մասշտաբային: Նա իրազեկել է, որ տեսահոլովակի նկարահանման համար կիրառվել են նեյրոցանցեր ու ամենաարդիական տեխնոլոգիաներ:
«Տեսահոլովակը նկարահանելիս մտածում էինք՝ ինչպես ներկայացնել այդ հսկային, որին լսում են բոլոր սերունդները։ Ե՛վ երգ, և՛ երաժշտությունը, և՛ երգիչների հավաքական սիմբիոզը շատ մասշտաբային են։ Եվ այն յուրատիպ ներկայացնելու համար ուսումնասիրեցինք ժամանակակից տեխնոլոգիաներն ու ստեղծեցինք հոլովակը, որը մեր տեսլականն է Ազնավուրի մասին»,- մանրամասնել է ռեժիսորը։
Ասուլիսին ներկա կատարող երգիչների խոսքով՝ մեծ պատիվ և պատասխանատվություն էր լինել այդ կարևոր նախագծի մասը և մասնակցել դրա կյանքի կոչմանը:
Նշենք, որ այսօր՝ 19:30-ին, տեղի կունենա «Jamais» («Երբեք») երգի տեսահոլովակի փակ նախադիտումը: Մյուս շաբաթվանից այն հասանելի կլինի լայն հասարակության համար:
Հոբելյանական տարվա միջոցառումների մասին խոսելիս ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ տեղի են ունեցել բազմաթիվ հյուրախաղեր աշխարհի տարբեր ծայրերում՝ Հայաստանից մինչև Լատինական Ամերիկա: Սպասվում են տարբեր ձևաչափերի նոր համերգներ թե՛ Արաբական, թե՛ Բալթյան երկրներում: Որպես ազնավուրյան արվեստի ներկայացման նոր մոտեցում՝ Դանիելյանն առանձնացրել է ժողովրդական նվագարանների միջոցով Ազնավուր հնչեցնելու ձևաչափը:
«Շառլ Ազնավուրն այնքան մերն է, որ յուրաքանչյուրս նրա մասին խոսելիս ասես մեր ընկերոջ մասին ենք խոսում: Սա վկայությունն է մեծ արտիստ լինելու, որը բոլորիս սրտում է»,- եզրափակել է Դանիել Դանիելյանը:
Հոբելյանական տարին նշանավորվել է նաև ՀՀ մարզերում տարբեր միջոցառումներով՝ շնորհանդեսների, թատերական ներկայացումների, կինոդիտումների միջոցով: Շուտով նաև Նկարիչների միությունում նախատեսվում է Շառլ Ազնավուրին նվիրված նոր ցուցադրություն՝ հայ և օտարազգի նկարիչների մասնակցությամբ:
00:00 06.11.2024
Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները19:00 05.11.2024
Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացում14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել00:00 06.11.2024
Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակներըՖրանսիացի դատախազները ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման անդամների հետ երեքշաբթի խուզարկություններ են իրականացրել ամերիկյան Netflix ընկերության ֆրանսիական մասնաճյուղի գրասենյակներում, հայտնում է Marianne-ն։ Ըստ Marianne-ի, գործը հարուցվել է, մասնավորապես, հարկային վճարումների հետ կապված խարդախության փաստով։ Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ խուզարկություններ են իրականացվել նաև Netflix-ի Ամստերդամի գրասենյակներում: Netflix-ը ֆիլմեր և հեռուստասերիալներ արտադրող խոշոր ամերիկյան ընկերություն է, որի […] ...
23:56 05.11.2024
ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ ՊուտինԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […] ...
23:52 05.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 10, 12, 14, 16 շենքեր, Շահումյան 17 փողոց, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Շիրազի փ. 32, 36 շենքեր, […] ...
23:44 05.11.2024
Իսրայելում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարարի հրաժարականից հետո․ ԶԼՄ-ներԵրեքշաբթի երեկոյան Իսրայելում սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում մի քանի հարյուր ցուցարարներ փակել են քաղաքի արևելքում գտնվող Այալոնի մայրուղին և խարույկներ վառել ճանապարհի վրա։ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր են եկել նաև հարյուրավոր […] ...
23:36 05.11.2024
Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ ԼապիդԲենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […] ...
23:28 05.11.2024
Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքներըՄոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...