«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+6.09 oC

«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա

17:46 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:

«Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» -«Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից տուժել են Իսպանիայի մի քանի շրջաններ»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժած շրջաններում ջրով լցվել են ճանապարհներ, վնասվել են տներ և մեքենաներ։ Մի քանի հարյուր մարդ արգելափակվել է ջրհեղեղի պատճառով։ Վալենսիայում մի քանի հազար տուն հոսանքազրկվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

00:00 06.11.2024

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

Ֆրանսիացի դատախազները ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման անդամների հետ երեքշաբթի խուզարկություններ են իրականացրել ամերիկյան Netflix ընկերության ֆրանսիական մասնաճյուղի գրասենյակներում, հայտնում է Marianne-ն։ Ըստ Marianne-ի, գործը հարուցվել է, մասնավորապես, հարկային վճարումների հետ կապված խարդախության փաստով։ Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ խուզարկություններ են իրականացվել նաև Netflix-ի Ամստերդամի գրասենյակներում: Netflix-ը ֆիլմեր և հեռուստասերիալներ արտադրող խոշոր ամերիկյան ընկերություն է, որի […] ...

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

23:56 05.11.2024

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

23:52 05.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 10, 12, 14, 16 շենքեր, Շահումյան 17 փողոց, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Շիրազի փ. 32, 36 շենքեր, […] ...

Իսրայելում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարարի հրաժարականից հետո․ ԶԼՄ-ներ

23:44 05.11.2024

Իսրայելում ինքնաբուխ բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարարի հրաժարականից հետո․ ԶԼՄ-ներ

Երեքշաբթի երեկոյան Իսրայելում սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում մի քանի հարյուր ցուցարարներ փակել են քաղաքի արևելքում գտնվող Այալոնի մայրուղին և խարույկներ վառել ճանապարհի վրա։ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր են եկել նաև հարյուրավոր […] ...

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

23:36 05.11.2024

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

Բենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […] ...

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

23:28 05.11.2024

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...

BACK_TO_TOP