Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+3.09 oC

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

17:17 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:

Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

23:28 05.11.2024

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...

Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը

23:20 05.11.2024

Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայովև կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ»Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը: Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2013 թվականի եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունները: […] ...

Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն՝ անկախ ընտրությունների արդյունքից

23:12 05.11.2024

Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն՝ անկախ ընտրությունների արդյունքից

Վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը տեղի կունենա 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, մենք կարծում ենք, որ հարաբերությունների զգալի վերականգնում կլինի ԱՄՆ-ի հետ՝ անկախ նրանից, թե ով է լինելու ամերիկյան վարչակազմում։ Ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենան վերակայման ժամանակի և մեկնարկի վրա: Կարծում եմ, որ հաջորդ տարվանից ամեն դեպքում […] ...

Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին

23:04 05.11.2024

Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան անակնկալ հայտարարությամբ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ պատճառաբանելով «վստահության ճգնաժամով»: Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Գեդեոն Սաարը։ Անցյալ մարտին Գալանտին պաշտոնանկ անելու նախորդ փորձը լայնածավալ փողոցային բողոքի ցույցեր էր առաջացրել Նեթանյահուի դեմ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ազատելու մասին պաշտոնական […] ...

Ֆոն դեր Լայենը, Պուտինը, Բայդենը և Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ին

22:56 05.11.2024

Ֆոն դեր Լայենը, Պուտինը, Բայդենը և Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ին

Եվրահանձնաժողովի նախագահը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը չեն մասնակցի COP29-ին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը, Euronews-ին հայտնել են ՄԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես չի մասնակցի կլիմայի գագաթնաժողովին, ավելի վաղ հաստատել էր Սպիտակ տունը։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ են հայտարարել իրենց մասնակցության […] ...

Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

22:48 05.11.2024

Կոտայքի մարզի բնակիչը կալանավորվել է՝ շուրջ 850 գրամ քաշով «Մարիխուանա» և մի քանի տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ԹԴՊ բաժնից ստացված տեղեկությունների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի […] ...

BACK_TO_TOP