17:11 05.11.2024
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕԿ-ի գործունեությանը և տարբեր գիտատեխնիկական ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների համակարգի բարելավման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ խնդիրներ: Առանձին անդրադարձ է կատարվել Երևանի աերոլոգիական դիտարկումների վերսկսման խնդրին:
ՀՕԿ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայհիդրոմետին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ մասնավորապես հիդրոգեն գեներատոր ձեռք բերելու նպատակով։ Քննարկվել է նաև «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը «Հայհիդրոմետ»-ի մասնակցության շրջանակը՝ կարևորելով «Հայհիդրոմետ»-ի կանխատեսման, մոնիթորինգի և նախազգուշացման համակարգերի և դրանց առնչվող կարողությունների հզորացման խթանումը։ Որոշվել է, որ որպես ՀՕԿ-ի կողմից EW4ALL-ի արագ գնահատման /Rapid Assesment/ արդյունքների շարունակություն, ՀՕԿ-ն աջակցելու է«Հայհիդրոմետ»-ին EW4ALL նախաձեռնության իրականացման համար ազգային կարիքների համապարփակ գնահատման գործընթացում։
Պրն․ Ազիզյանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Մանդուսին՝ «Հայհիդրոմետ»-ին աջակցելու պատրաստակամության համար և հրավիրել նրան այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Հայհիդրոմետի գործունեությանը, քննարկելու կարիքներն ու բացերը, ինչպես նաև ՀՕԿ-ի չափանիշներին և ռազմավարական ծրագրին համապատասխան Հայհիդրոմետի զարգացման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայհիդրոմետ»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի /NMC/ միջև երկկողմ համագործակցության հարցեր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել մոտակա ժամանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ այցելելու վերաբերյալ՝ տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագրերի քննարկման նպատակով։ Երկու կազմակերպությունները պայմանավորվել են զուգահեռ աշխատանքներ սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և NMC-ի միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման ուղղությամբ։
19:00 05.11.2024
Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացում14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել23:36 05.11.2024
Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ ԼապիդԲենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […] ...
23:28 05.11.2024
Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքներըՄոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...
23:20 05.11.2024
Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցըՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայովև կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ»Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը: Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2013 թվականի եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունները: […] ...
23:12 05.11.2024
Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն՝ անկախ ընտրությունների արդյունքիցՎրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը տեղի կունենա 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, մենք կարծում ենք, որ հարաբերությունների զգալի վերականգնում կլինի ԱՄՆ-ի հետ՝ անկախ նրանից, թե ով է լինելու ամերիկյան վարչակազմում։ Ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենան վերակայման ժամանակի և մեկնարկի վրա: Կարծում եմ, որ հաջորդ տարվանից ամեն դեպքում […] ...
23:04 05.11.2024
Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարարինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան անակնկալ հայտարարությամբ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ պատճառաբանելով «վստահության ճգնաժամով»: Պաշտպանության նախարար է նշանակվել արտգործնախարար Իսրայել Կացը։ Գիդոն Սաարը նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Անցյալ մարտին Գալանտին պաշտոնանկ անելու նախորդ փորձը լայնածավալ փողոցային բողոքի ցույցեր էր առաջացրել Նեթանյահուի դեմ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն […] ...
22:56 05.11.2024
Ֆոն դեր Լայենը, Պուտինը, Բայդենը և Մակրոնը չեն մասնակցի Բաքվի COP29-ինԵվրահանձնաժողովի նախագահը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը չեն մասնակցի COP29-ին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը, Euronews-ին հայտնել են ՄԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես չի մասնակցի կլիմայի գագաթնաժողովին, ավելի վաղ հաստատել էր Սպիտակ տունը։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ են հայտարարել իրենց մասնակցության […] ...