Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+6.09 oC

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր

16:34 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

20:33 05.11.2024

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի օրը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի Բուդապեշտում երկկողմ բանակցություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- ասել է Հավասին: Եվրոպական […] ...

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա

20:23 05.11.2024

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հարձակվել են իսրայելական օդուժի «Մայրուն» օպերատիվ շտաբի և Հայֆայի հարավում գտնվող պայթուցիկների գործարանի վրա, երեքշաբթի ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարձակվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վրա՝ Մայրունում»,-գրել է շարժումն իր վերջին հայտարարության մեջ։ Ավելի վաղ մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ «Հեզբոլլահ»-ը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

20:13 05.11.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

SHANTNEWS

20:00 05.11.2024

SHANTNEWS

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:50 05.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը […] ...

Բրիտանացի հնագետները 3000 տարվա վաղեմության բահ են հայտնաբերել

19:40 05.11.2024

Բրիտանացի հնագետները 3000 տարվա վաղեմության բահ են հայտնաբերել

Բրիտանացի հնագետները հայտնաբերել են բահ, որը մոտավորապես 3000 տարեկան է, գրում է Good News Network-ը։ Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ մեր դարաշրջանից առաջ ապրած մարդկանց կյանքը։ Կաղնուց պատրաստված գտածոն ամենահին և ամենալավ պահպանված փայտե գործիքներից մեկն է, որը երբևէ հայտնաբերվել է երկրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ բահը թվագրվում է միջին […] ...

BACK_TO_TOP