Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+6.09 oC

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

15:12 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ:

Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամներին, որոնց գործուն մասնակցության շնորհիվ ներկայացված 25 հայտերից ընտրվել է 9-ը՝ ձևավորելով հոբելյանական ծրագիր ամբողջ տարվա համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գիտաժողովների անցկացումը: Նրա խոսքով՝ ստացված մի քանի գիտաժողովների առաջարկները հանձնաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է միավորել՝ հնարավորություն ընձեռելով գիտական հանրույթի ներկայացուցիչներին լսելու ու քննարկելու մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները:

«Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերաժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է։ Պարույր Սևակն այն մտավորականներից է, որի թողած ժառանգությունն իրականում շատ բազմաշերտ է, և գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու նրա գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները։

Քննարկումները որակյալ աշխատանքի կարևոր նախապայման են․ հույս ունեմ՝ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի շատ մանրամասնորեն ու տարբեր շերտերով անդրադառնալ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգությանը: Կարևոր է նաև, որ այս հարթակը միավորում է բոլորին, այդ թվում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանին, ինչը կարող է նոր համագործակցությունների սկիզբ լինել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Պարույր Սևակի հասարակագիտական, գրական-հրապարակախոսական ժառանգության ու թարգմանական գործունեության կարևորությանը՝ դրանք դիտարկելով որպես միջգիտակարգային երկխոսության հնարավորություն և առանձին ուշադրության արժանի ուսումնասիրության նյութ:

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:

Գիտաժողովը կանցկացվի 2024 թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթական և գիտական կառույցների գիտնականները և մասնագետները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը, Սևակի պոեզիան օտար լեզուներով, նրա լեզվական արվեստը, պոեզիան հայ երաժշտության մեջ, հայ կոմպոզիտորական արվեստում, Սևակի պատմափիլիսոփայությունը։ Թեմատիկ ուղղություններն են «Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը», «Պ. Սևակի գիտական ժառանգությունը», «Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները», «Պարույր Սևակը արվեստում», «Սևակագիտության արդի խնդիրներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

20:33 05.11.2024

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի օրը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի Բուդապեշտում երկկողմ բանակցություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- ասել է Հավասին: Եվրոպական […] ...

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա

20:23 05.11.2024

«Հեզբոլլահ»-ը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբի վրա

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հարձակվել են իսրայելական օդուժի «Մայրուն» օպերատիվ շտաբի և Հայֆայի հարավում գտնվող պայթուցիկների գործարանի վրա, երեքշաբթի ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Իսլամական դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարձակվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբի վրա՝ Մայրունում»,-գրել է շարժումն իր վերջին հայտարարության մեջ։ Ավելի վաղ մամուլի հաղորդագրությունում ասվում էր, որ «Հեզբոլլահ»-ը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

20:13 05.11.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

SHANTNEWS

20:00 05.11.2024

SHANTNEWS

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:50 05.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը […] ...

Բրիտանացի հնագետները 3000 տարվա վաղեմության բահ են հայտնաբերել

19:40 05.11.2024

Բրիտանացի հնագետները 3000 տարվա վաղեմության բահ են հայտնաբերել

Բրիտանացի հնագետները հայտնաբերել են բահ, որը մոտավորապես 3000 տարեկան է, գրում է Good News Network-ը։ Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ մեր դարաշրջանից առաջ ապրած մարդկանց կյանքը։ Կաղնուց պատրաստված գտածոն ամենահին և ամենալավ պահպանված փայտե գործիքներից մեկն է, որը երբևէ հայտնաբերվել է երկրում: Հետազոտությունները ցույց են տվել, որ բահը թվագրվում է միջին […] ...

BACK_TO_TOP