13:50 05.11.2024
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն: Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ: «Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր: Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայություն եւ աջ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որոշակի տեղեկատվություն է ներկայացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մարմինների եւ նրանց աշխատանքների վերաբերյալ: Համաձայնագրի մաս 6-րդը վերաբերում է առեւտրին առնչվող հարցերին: Այս խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվել է Հայաստան-ԵՄ առեւտրի հարցերով գործընկերության կոմիտե, որը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը: Կոմիտեի ներքո գործում են երեք թեմատիկ՝ աշխարհագրական նշումների, տնտեսական համագործակցության եւ այլ հարակից ոլորտների ու մաքսային հարցերով ենթակոմիտեներ:
17:17 05.11.2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք18:33 05.11.2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկներըՆոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: ...
18:30 05.11.2024
ԵՄ ղեկավարները ԱՄՆ-ի ընտրություններից հետո կքննարկեն անդրատլանտյան հարաբերություններըԵվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները եւ Վրաստանում տիրող իրավիճակը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ նոյեմբերի 7-8-ը Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք երկու հանդիպումներից առաջ։ Խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է: «Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին […] ...
18:25 05.11.2024
Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներումԻսպանիայի կառավարությունը ջրհեղեղից տուժածներին առաջին օգնության փաթեթի շրջանակներում կհատկացնի մոտ 10,6 միլիարդ եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի նիստում հենց նոր հաստատեց միջոցառումների առաջին փաթեթը, որն ուղղված է տնային տնտեսություններին, ինչպես նաև ընկերություններին, անհատ ձեռներեցներին և տեղական հաստատություններին», – ասել է կառավարության ղեկավարը։ Ի թիվս այլ բաների, […] ...
18:21 05.11.2024
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց […] ...
18:14 05.11.2024
Space X-ն աշխարհում առաջին անգամ տիեզերք է ուղարկել փայտե արբանյակԱշխարհի առաջին փայտե արբանյակը, որը կառուցվել է Ճապոնիայում, տիեզերք է արձակվել ամերիկյան Space X ընկերության առաքելության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Կիոտոյի համալսարանում մշակված փայտե LignoSat արբանյակը կհասցվի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) և ուղեծիր դուրս կգա Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա։ Գործակալությունը նշում է, որ այս առաքելության նպատակն է լինելու «ցուցադրել վերականգնվող նյութերի տիեզերական […] ...
18:08 05.11.2024
Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակումՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի): Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։ Ասուլիսի ընթացքում […] ...