13:20 05.11.2024
2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան: Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Կայուն զարգացման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի միջոցով:
Աշխատարանի բացման պաշտոնական արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը, Ֆրանկոֆոն պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով առաջին աշխատարանի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ ՀՀ կառավարությունը մեծ պատվով և պատասխանատվությամբ է հանձն առել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը: Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ մարզական և մշակութային բաղադրիչներից բացի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը ներառում են նաև հարակից թեմաներ, այդ թվում՝ ֆրանսերենի ուսուցման, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այլնի վերաբերյալ, որոնք էլ ընդգրկված են եռօրյա աշխատարանի օրակարգում:
«Ծրագիրն առաջին հերթին ուղղված է երիտասարդներին․ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը նրանց համար նոր մտածելակերպ և միջավայր ստեղծելու հնարավորություն են: Պարբերաբար կլինեն այսպիսի աշխատարաններ տարբեր թեմաներով»,- ասել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով երիտասարդներ կմասնակցեն աշխատարաններին՝ ֆրանկոֆոն միջավայրի ու լեզվի իմացության նպատակով:
Դանիել Դանիելյանը նմանօրինակ աշխատարանների անցկացումը կարևորել է նաև Հայաստանում ֆրանկոֆոն արժեքների տարածումը խրախուսելու համատեքստում:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը խաղերի կազմակերպման հարցում գործադրած ջանքերի համար: Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել նաև ֆրանկոֆոն երկրների դեսպաններին: Դիմելով երիտասարդներին՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը նշել է՝ նրանց հանձնառությունն ու ստեղծագործական միտքը կարևոր են այն գաղափարների համար, որոնք ծնվել են այստեղ:
«Այն աշխատանքները, որոնք այստեղ կատարվելու են, կնպաստեն խաղերի լավագույնս կազմակերպմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հավաստում է իր հանձնառությունը՝ նպաստելու այն մարտահրավերների կարգավորմանը, որոնք առկա են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերից առաջ»,- նշել է Զեյնա Մինան:
Նա տեղեկացրել է՝ 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ն անցկացվելիք խաղերի ծրագրում ընդգրկվել են 10 մարզաձևեր ու 10 մշակութային միջոցառումներ:
ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը ևս ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոն խաղերի նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված աշխատարանի կազմակերպման համար։ «Պետք է կարողանանք ներգրավել այնպիսի երիտասարդների, որոնք ֆրանկոֆոն են ու մեզ կաջակցեն միջոցառման կազմակերպչական հարցերում»,- ասել է Էրիկ Պոպը:
Աշխատարանին 36 երիտասարդ է մասնակցում, որոնցից 30-ը հայեր են, իսկ 6-ը՝ ֆրանկոֆոն երիտասարդներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Մոլդովայից: Աշխատարանի նպատակն է՝ երիտասարդների շրջանում ձևավորել պատկերացում կանաչ ձեռներեցության, էկո-նորարարության, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Կարևորվում է նաև Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ աջակցել մասնակիցներին՝ էկո-քաղաքացիական գործողությունների իրականացման, տարածաշրջանում երիտասարդների և քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների ամրապնդման կայուն ֆինանսավորման և էկո-քաղաքացիների ներգրավման տեսանկյունից:
14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի17:17 05.11.2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՆոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական […] ...
17:11 05.11.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նախագահի հետՀոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն: Հանդիպման […] ...
17:04 05.11.2024
Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունն այցելել է ՍյունիքՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Օվեռն-Ռոն-Ալպ տարածաշրջանի վեց քաղաքի պատվիրակությունը՝ տարածաշրջանի փոխնախագահ և Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչի գլխավորությամբ, այցելել է Հայաստանի ռազմավարական տարածաշրջան՝ Սյունիք: «Նախագահ Լորան Վոկյեի նախաձեռնությամբ երկու տարածաշրջանների միջև 2023 թվականի մարտին հաստատված հարաբերությունները զարգանում և խորանում են»,- նշել է դիվանագետը: Դեսպանը տեղեկացրել է, որ պատվիրակության ներկայացուցիչները […] ...
16:55 05.11.2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։ Օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, […] ...
16:50 05.11.2024
Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի ԳալյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական […] ...
16:46 05.11.2024
«Նոան» մեկնել է Լոնդոն«Նոան» այսօր չարթերային թռիչքով մեկնել է Լոնդոն, որտեղ նոյեմբերի 7-ին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում կմրցի «Չելսիի» հետ: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: ...