13:14 05.11.2024
Բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով, ՀՀ Կառավարությունը, առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեից 63,622.0 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամրջի վերակառուցման աշխատանքների համար։
Կամուրջն ու հենապատը վթարվել էին 2024 թվականի հուլիս ամսին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով։
135 գծամետր քանդված հենապատից շուրջ 70 գծամետրն արդեն վերակառուցվել է։ Միևնույն ժամանակ ընթանում են քաղաքի թաղամասերն իրար կապող՝ վթարված կամրջի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի ամսին և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
17:17 05.11.2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք17:54 05.11.2024
Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ […] ...
17:46 05.11.2024
«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգաՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: «Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» -«Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից […] ...
17:36 05.11.2024
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն ԱրսենյանԱդրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։ Դեսպանն ընդգծել […] ...
17:30 05.11.2024
Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում է նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ առաջնային դիտարկելով կառավարիչների ինստիտուտների կայացման խնդիրը: «Հանրակրթության պետական […] ...
17:23 05.11.2024
ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովին«Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, նոյեմբերի 5-ին կրկին համախմբել էր ոլորտի մասնագետներին, պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին, ինտերնետի ապագայով ու հնարավորություններով հետաքրքրված անձանց։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, նոյեմբերի 5-ին՝ արդեն 9-րդ անգամ, մեկնարկել է ավանդական դարձած համաժողովը, որն այս տարի անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին […] ...
17:17 05.11.2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըՆոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն […] ...