Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության. Նիկոլ Փաշինյան

12:26 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ սոցիալական արդարությանը նվիրված համաժողովն արծարծում է ժամանակակից աշխարհի ամենակարևոր թեմաներից մեկը։

«Յուրաքանչյուր կառավարության և յուրաքանչյուր հանրության համար սոցիալական արդարությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր, բայց ես ուզում եմ կիսել իմ մտածումները՝ կապված սոցիալական արդարության, թերևս, ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնի հետ, որը նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար։ Սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության», – ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ սոցիալական արդարության ոլորտում ի հայտ եկող խնդիրների զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ։ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց ընդգծել, որ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև տվյալ դեպքում ամենակարևոր բաղադրիչը սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունն է, որի հիմնաքարն առաջին հերթին դրվում է հանրակրթության ոլորտի հասանելիությամբ և որակով։

«Այսօր էլ մեր երկրում, ցավոք սրտի, կան այս ոլորտի պրոբլեմներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին, և սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել։ Եվ ահա այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը, նաև ակադեմիական քաղաքի նախագիծը», – նշեց Փաշինյանը։

Վարչապետն ակնհայտ է համարում այն իրողությունը, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության բացակայությունը կանանց համար խոչընդոտ է՝ զբաղվելու իրենց կրթությամբ, բիզնեսով և իրենց հմտությունները զարգացնելով։

«Իհարկե, ես չեմ ուզում քննադատել կարգավորումների, կառավարության կողմից վարվող քաղաքականությունների կարևորությունը սոցիալական ոլորտում և սոցիալական արդարության ոլորտում, աշխատանքի ոլորտում, բայց կարծում եմ, որ այստեղ խոսվելիք ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի և պետք է ունենա, որովհետև ցանկացած տարիքում մարդը կարող է կանգնել սեփական կյանքը կառավարելու հմտությունների պակասի կամ խնդիրների առաջ, և մեր քաղաքականությունները մարդկանց պետք է աջակցեն, օգնեն, որպեսզի նրանք իրենց կյանքը նոր իրավիճակներում կառավարելու ավելի լայն հնարավորություն ունենան», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ միմյանցից հստակ տարանջատվեն սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև դրանք տարբեր կոնցեպտներ են։

«Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով։ Մարդու բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդյունավետության հետ։ Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն մարդկանց աջակցելուն, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական և, մեծ հաշվով, աշխատանքի շուկայում ավելի մրցունակ լինեն, սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ ցանկացած հանրության մեջ կան որոշակի սոցիալական խմբեր, որոնց դեպքում այս բանաձևն օբյեկտիվ  պատճառներով չի կարող գործել, որովհետև մարդիկ կարող են ունենալ առողջական խնդիրներ, ֆունկցիոնալ սահմանափակումներ և այլն։

Նիկոլ Փաշինյանը  ողջունեց նման քննարկման և համաժողովի անցկացումը ՀՀ-ում, որովհետև այն հարցերը, որոնք դրանում քննարկվելու են, Հայաստանի կառավարության առաջնահերթությունների ցանկում են։«Հույս ունեմ, որ նաև մեր հարգարժան հյուրերի աջակցությամբ մենք ավելի կհստակեցնենք և կճշգրտենք այս հարցերին մեր պատասխանների տարբերակները, ձևակերպումները և ըմբռնումները», – եզրափակեց վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

BACK_TO_TOP