ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

11:34 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել  է Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Այդ հարցով, կարծում եմ, հետաքննություն է տեղի ունենում։ Արձագանք դեռևս չկա»,- նշել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից՝ հավելելով, որ Հայաստանի դեսպանությունն այս առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։

Նամակում, որը վկայակոչում է Politico-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի կյանքի դեմ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում անցկացված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել՝ հավելելով, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

13:32 27.12.2024

Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1209-Ա որոշմամբ Վրեժ Մխիթարյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Մխիթարյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

«Ինտերին» սկսել է հետաքրքրել «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվողը

13:16 27.12.2024

«Ինտերին» սկսել է հետաքրքրել «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվողը

Իտալական «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն հայտնվել է Միլանի «Ինտերի» հետաքրքրության տիրույթում։ Իտալիայի չեմպիոնն ուշադրությամբ հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացումներին։ «Ինտերը» ծրագրում է Կաստրոյին ձեռք բերել 2025թ․ ամռանը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ Արգենտինացու պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 5 […] ...

Մինվոդի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վերադարձել է Բաքու

13:07 27.12.2024

Մինվոդի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վերադարձել է Բաքու

«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Մինվոդի, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ թռիչքի երթուղու երկայնքով օդային տարածքի փակման մասին ծանուցումից հետո։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ «Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո, ստանալով տեղեկատվական ծանուցում Մախաչկալայի օդային տարածքի փակման մասին, անմիջապես որոշել է անվտանգ վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային […] ...

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

12:58 27.12.2024

Հայաստանը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար

Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։ Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների […] ...

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

12:50 27.12.2024

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում

Մադրիդի «Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին գրում է AS-ը: Չեմպիոնների լիգայի գավաթակիրը կողմնորոշվել է հաջորդ տրանսֆերային պատուհանին անելիքների հարցում։ Ամռանը «Ռեալը» կփորձի թարմացնել աջ պաշտպանի դիրքն ու կիսապաշտպանության կենտրոնը։ Մադրիդցիների տրանսֆերային ցուցակում են անգլիական «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։ Իսպանացուն այլընտրանքային տարբերակ […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:42 27.12.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP