Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+14.09 oC

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

11:11 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ և  անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային  և  կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։

ԵԽ պատգամավորները կոչ են արել  ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։ Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին  և  կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ Պուտին

15:25 05.11.2024

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […] ...

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

15:18 05.11.2024

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […] ...

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

15:12 05.11.2024

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ: Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել […] ...

Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

15:05 05.11.2024

Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

Նոյեմբերի 4-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի նախագահի նստավայրում հանդիպեց Հունգարիայի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Իշտվան Սիլվեստեր Տիմերի հետ։ Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի։ ...

SHANTNEWS

15:00 05.11.2024

SHANTNEWS

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 05.11.2024

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել

4,5 և 4,2 մագնիտուդ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Դարվազի շրջանում, Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնը, որը հետեւում է Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող երկրաշարժերին։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:03-ին և 14:27-ին, դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 […] ...

BACK_TO_TOP