2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+14.09 oC

2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

10:44 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր Արթուր Լ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

14:18 05.11.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարար

14:07 05.11.2024

Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարար

ՀՀ ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևոր Պապոյանը հայտնել է, որ նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի բյուջետային ծրագրերի շրջանակներում, ինչպես նախորդիվ ներկայացրել եմ, նախարարությանը կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն ՀՀ դրամ՝ 10 ծրագրերի իրականացման համար, որից 5 ծրագիրը՝ 35 միջոցառմամբ, նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բյուջեն կկազմի […] ...

Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան

13:58 05.11.2024

Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան

2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի […] ...

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

13:50 05.11.2024

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն […] ...

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:42 05.11.2024

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատշգամբից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են Հ. Ս.-ի (ծնված 1947 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել […] ...

ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար

13:35 05.11.2024

ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Դրա համար անհրաժեշտ է՝ Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Հաջորդ քայլով, […] ...

BACK_TO_TOP