2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+14.09 oC

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

10:21 05.11.2024

Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։
Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։

Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

Թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից։ Հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:

Հիմնական ախտանշաններն են`

հազ,

արյունախխում,

դժվարաշնչություն (հևոց),

ցավ կրծքավանդակում և այլն:

Ինչպե՞ս խուսափել ռիսկի գործոնների ազդեցությունից`

հրաժարվել ծխելուց,

ծխողների շրջանում կրծքավանդակի ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն 50-75 տարիքային խմբում։

Հիշեցնենք, որ հաստատված քաղցկեղով պացիենտների վիրահատական բուժումը , ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրեմլում հրաժարվել են Սանդուին ճանաչել Մոլդովայի նախագահ

14:47 05.11.2024

Կրեմլում հրաժարվել են Սանդուին ճանաչել Մոլդովայի նախագահ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, ասել է, որ Մայա Սանդուին չի կարող անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ, նրա համոզմամբ, Սանդուի օգտին չեն քվեարկել։ «Սանդուն իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց այդ երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին: Ինչ վերաբերում է Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը, ապա մինչ այժմ […] ...

Վրաստանում ընտրակեղծիքների մասին հայտարարությունների նպատակը ուժով իշխանափոխությունն է․ Պապուաշվիլի

14:34 05.11.2024

Վրաստանում ընտրակեղծիքների մասին հայտարարությունների նպատակը ուժով իշխանափոխությունն է․ Պապուաշվիլի

Ապատեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նպատակ ունի երկրում իշխանություն փոխել ուժով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Ընտրությունների մասին ապատեղեկատվության մի մասը հիբրիդային պատերազմի մեթոդներն են, հարձակումներ են տեղի ունենում Վրաստանում ընտրությունների և ժողովրդավարության վրա, որպեսզի, շրջանցելով ժողովրդավարությունը, տեղի ունենա իշխանափոխություն ուժով, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով և […] ...

Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել․ Շառլ Միշել

14:28 05.11.2024

Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել․ Շառլ Միշել

Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել, ասում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այդ մասին նա հայտարարել է բելգիական Soir թերթին տված հարցազրույցում : Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս ապրում է «չափազանց վտանգավոր պահ»։ «Երրորդ համաշխարհային պատերազմն իրական է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է […] ...

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

14:18 05.11.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարար

14:07 05.11.2024

Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարար

ՀՀ ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևոր Պապոյանը հայտնել է, որ նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի բյուջետային ծրագրերի շրջանակներում, ինչպես նախորդիվ ներկայացրել եմ, նախարարությանը կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն ՀՀ դրամ՝ 10 ծրագրերի իրականացման համար, որից 5 ծրագիրը՝ 35 միջոցառմամբ, նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բյուջեն կկազմի […] ...

Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան

13:58 05.11.2024

Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան

2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի […] ...

BACK_TO_TOP