09:05 05.11.2024
Աստանան ակնկալում է Կորեայի Հանրապետության ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում ատոմակայանի կառուցման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այս մասին Սեուլում կայացած «Կենտրոնական Ասիա – Կորեայի Հանրապետություն» 17-րդ համագործակցության ֆորումում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։
Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն, Նուրթլեուն նշել է, որ հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին «նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համար» Կենտրոնական Ասիայի տարածքում։
Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը «կորեական ընկերություններին կոչ է արել մասնակցել խոշոր նախագծերի իրականացմանը՝ անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կարողությունների հետագա ընդլայնման համար»։
Ըստ ղազախական կողմի՝ ֆորումին մասնակցել են նաև Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։ «17-րդ ֆորումի արդյունքները համախմբվել են համատեղ հայտարարության մեջ, և հաստատվել է ֆորումի քարտուղարության՝ 2025 թվականի աշխատանքային ծրագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Կենտրոնական Ասիայի և Կորեայի Հանրապետության գագաթնաժողովը նախատեսված է 2025 թվականին։
22:07 24.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին21:54 24.12.2024
Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...
21:46 24.12.2024
ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ըԱրդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...
21:37 24.12.2024
Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...
21:30 24.12.2024
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԴեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...
21:24 24.12.2024
«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ ՆեյմարՍաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...