Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է կայունությանը ողջ աշխարհում․ Պետքարտուղարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
-0.91 oC

Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է կայունությանը ողջ աշխարհում․ Պետքարտուղարություն

08:35 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը, այլև ողջ աշխարհի։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետդեպում։

«Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերի 4-ին (Վաշինգտոնի ժամանակով) բազմաթիվ բալիստիկ հրթիռների արձակումը:
Դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար և խաթարում են զենքի չտարածման գլոբալ ռեժիմը»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ պատասխանելով Փհենյանի արձակումները մեկնաբանելու խնդրանքին:

«Մենք շարունակում ենք սերտորեն խորհրդակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ, թե ինչպես լավագույնս զսպել Հյուսիսային Կորեայի ագրեսիան և համակարգել միջազգային արձագանքը Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտումներին», – եզրափակել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի խոսքով՝ Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Տոկիոն դիվանագիտական ​​ուղիներով բողոք է հայտնել Փհենյանի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

22:07 24.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...

SHANTNEWS

22:00 24.12.2024

SHANTNEWS

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

21:54 24.12.2024

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

21:46 24.12.2024

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

Արդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

21:37 24.12.2024

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:30 24.12.2024

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...

BACK_TO_TOP