Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+13.09 oC

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել

08:55 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։

Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։
«Կապիկի ծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել այն մարդկանց մոտ, ովքեր տնային շփումներ են ունեցել առաջին վարակված անձի հետ», – ասվում է զեկույցում:

UKHSA-ն նշել է, որ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է երեքի, բայց հանրության համար ռիսկը «մնում է ցածր»:
Օգոստոսի վերջին բրիտանական առողջապահական գործակալությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են երկրում կապիկի ծաղիկի նոր շտամի հնարավոր առաջացմանն ու տարածմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության աջակցությամբ վերակառուցվում են Ճամբարակ քաղաքի վթարված հենապատն ու կամուրջը

13:14 05.11.2024

ՀՀ կառավարության աջակցությամբ վերակառուցվում են Ճամբարակ քաղաքի վթարված հենապատն ու կամուրջը

Բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով, ՀՀ Կառավարությունը, առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեից 63,622.0 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամրջի վերակառուցման աշխատանքների համար։ Կամուրջն ու հենապատը վթարվել էին 2024 թվականի հուլիս ամսին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով։ […] ...

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը

13:05 05.11.2024

Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադերբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման հարցին

13:00 05.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման հարցին

«ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում. տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացվելով համաձայնագրի վավերացման մասին հարցը: Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:51 05.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ ...

Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը

12:44 05.11.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները, և […] ...

16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է

12:37 05.11.2024

16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ:Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական […] ...

BACK_TO_TOP