23:20 04.11.2024
Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ծովային և օդային ստորաբաժանումները, այդ թվում՝ «Դիլման» կործանիչը՝ որպես հրամանատարական նավ, «Պեյքան», «Սեպար» և «Ջուշան» հրթիռային մոտորանավերը, 212 AB ուղղաթիռը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Շահիդ Բասիր» ռազմածովային ստորաբաժանումը, առափնյա պահպանության նավերն ու Ադրբեջանի G129 և A640 նավերը, որոնք այսօր ժամանել են Իրանի տարածքային ջրեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ10:33 05.11.2024
Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:27 05.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպքԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...
10:17 05.11.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:14 05.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ: ...
10:00 05.11.2024
Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնիՀամընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […] ...