23:12 04.11.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցն ավարտվել է առանց միջադեպերի։ Այս մասին ցույցի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Թբիլիսիում հանրահավաքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ընդդիմության առաջնորդները բարձրաձայնել են իրենց գործողությունների ծրագիրը․ այն է՝ ընտրությունների արդյունքների չճանաչում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, ինչպես նաև նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի խափանմում։
Ավելի ուշ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ցուցարարները որոշել են երթ կազմակերպել մայրաքաղաքում։
Հանրահավաքի մասնակիցները որոշել են կրկին հավաքվել երեքշաբթի ժամը 14:00-ին Սպորտի պալատի մոտ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին, առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի միջոցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական Երազանք» կուսակցությունըւ ստացել է ձայների 53,93 տոկոսը և ստացել է միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք։ Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարում են կեղծված։ Ընտրությունների արդյունքները չի ճանաչել նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
22:07 24.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին22:07 24.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...
21:54 24.12.2024
Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...
21:46 24.12.2024
ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ըԱրդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...
21:37 24.12.2024
Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...
21:30 24.12.2024
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԴեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...