23:04 04.11.2024
Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սեուլին կոչ է արել ավելի ակտիվ աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստան հյուսիսկորեական զորքեր ուղարկելու կապակցությամբ Հարավային Կորեայի իշխանությունների աճող մտահոգությունների ֆոնին: Այս մասին Բորելը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի, ինչպես նաև հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԺԴՀ-ի հետ կապված իրավիճակին և անվտանգության այլ սպառնալիքներին վերաբերող հարցեր, հայտնել է Բորելը։
Բորելի այցը համընկել է Վաշինգտոնում և Սեուլում աճող տագնապին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեայի զորքեր ուղարկելու վերաբերյալ: Հարավային Կորեան առայժմ ձեռնպահ է մնում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուց։
10:44 05.11.2024
2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ10:33 05.11.2024
Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:27 05.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպքԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...
10:17 05.11.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:14 05.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ: ...
10:00 05.11.2024
Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնիՀամընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […] ...