Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+3.09 oC

Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները

19:37 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է: Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։

Քրեական ոստիկանություն

▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։

▪ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ նոյեմբերի 1-ից լուծարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները։

▪ Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն։

▪ Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։

▪ Ծառայությունը համալրվել է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:

Համայնքային ոստիկանություն

▪ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվել են համայնքային ստորաբաժանումներ։

▪ Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ պայմանավորված՝ լուծարվել է Ճանապարհային ոստիկանությունը։

▪ Համայնքային ոստիկանները բոլոր ուղղություններով իրականացնելու են հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու գործառույթներ։

▪ Ծառայությանը վերապահված է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործառույթ:

▪ Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվել ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ մի շարք այլ լիազորություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է

09:30 05.11.2024

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի ակտիվ շինարարությունը շարունակվում է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Իրականացվում են հողային աշխատանքներ, հանույթ, պայթեցումներ։ Կատարվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց»,- ասված է հաղորդագրության […] ...

Գազայի հիվանդանոցին Իսրայելի հարվածից նորածիններ են վիրավորվել․ Al Jazeera

09:25 05.11.2024

Գազայի հիվանդանոցին Իսրայելի հարվածից նորածիններ են վիրավորվել․ Al Jazeera

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի հիվանդանոցին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն վեց մարդ, այդ թվում՝ նորածին երեխաներ, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հստակեցվում է, որ մեկ երեխայի համար շտապ վիրահատություն է պահանջվել։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, վիրավորվել են նաեւ բուժաշխատողներ եւ լրագրողներ։ Նշվում է, որ բուժանձնակազմը երեխաներին տեղափոխել […] ...

Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր

09:15 05.11.2024

Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը կղզում ձևավորվող ժողովրդագրական իրավիճակը որակել է որպես ազգային մեծ խնդիր: Այդ մասին նա հայտարարել է երկրի բնակիչներին ուղղված հեռուստաուղերձում, որի ընթացքում հայտարարել է 50 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը։ «Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի հայտարարեմ ժողովրդագրական խնդրի լուծման համար կոնկրետ և ծախսատար […] ...

Ղազախստանը հույս ունի Հարավային Կորեայի մասնակցությամբ ատոմակայան կառուցել

09:05 05.11.2024

Ղազախստանը հույս ունի Հարավային Կորեայի մասնակցությամբ ատոմակայան կառուցել

Աստանան ակնկալում է Կորեայի Հանրապետության ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում ատոմակայանի կառուցման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այս մասին Սեուլում կայացած «Կենտրոնական Ասիա – Կորեայի Հանրապետություն» 17-րդ համագործակցության ֆորումում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն, Նուրթլեուն նշել է, որ հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին «նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության […] ...

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել

08:55 05.11.2024

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։ Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։ «Կապիկի ծաղիկի երկու […] ...

Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասին

08:45 05.11.2024

Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասին

Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել է, որ Կորեական թերակղզում և հարակից շրջաններում ուժերի անհավասարակշռությունը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային զինանոցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր Կորեական թերակղզում և տարածաշրջանում մեր և թշնամիների միջև […] ...

BACK_TO_TOP