Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

23:28 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին:

Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 տոկոսը, մնացած 2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Այսպիսով անորոշ իրավիճակ է:

Ընդ որում ասեմ, որ քվեաթերթիկներում լինելու են ոչ թե երկու թեկնածուների անուն, այլ՝ տարբեր նահանգներում մինչև 7 թեկնածու է լինելու քվեաթերթիկներում: Դրանց թվում է լինելու նաև Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով կարծես թե հանել էր իր թեկնածությունը և կոչ էր արել ձայն տալ հօգուտ Դոնալդ Թրամփի, բայց քանի որ ուշ էր դա արել, որոշ նահանգներում նրա անունը կմնա քվեաթերթիկներում: Այդ թվում այնպիսի կարևոր նահանգներում, ինչպիսին է օրինակ Միչիգանը, ուր Քենեդին մինչև 4 տոկոս ձայն է հավաքում, իսկ Միչիգանի պես նահանգները կարող են վճռել այս ընտրությունների արդյունքը:

Այսպիսով ստացվում է, որ Քենեդին, թեև կոչ էր անում ձայն տալ Թրամփին, արդյունքում նրա անուղղակի մասնակցությունը այս ընտրություններին, օգուտ է բերելու Հարիսին, քանի որ այս դեմքում նա է հավաքելու այն ձայները, որոնք, առանց Քենեդիի մասնակցության, կստանար Թրամփը»։

Ընտրություններից 5 օր առաջ Թրամփը անսպասելի քայլ արեց հայերին ընդառաջ՝ զանգահարելով Կիլիկիո կաթողիկոսին: Կարո՞ղ է այդ քայլը դեր խաղալ ամերիկահայերին կողմնորոշելու հարցում:  Ամերիկայի հայտնի հայերը ընտրողներին ուղված կոչերով հանդես գալի՞ս են: Բոլորը խոսում են միայն նախագահական ընտրությունների մասին, բայց վաղը կայանալու են նաև խորհրդարանական ընտրությունները, որոնք պակաս կարևոր չեն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

17:23 23.11.2024

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

Ռոբերտ Լևանդովսկու կինը մարզասրահ է բացել Բարսելոնայում

17:00 23.11.2024

Ռոբերտ Լևանդովսկու կինը մարզասրահ է բացել Բարսելոնայում

Ռոբերտ Լևանդովսկու կինը՝ Աննան, մեկ տարի շարունակ ջանքեր է գործադրել իր երազանքը իրականացնելու՝ Բարսելոնայում սեփական մարզասրահ բացելու համար։ Եվ մի քանի օրից «Edan Studios»-ը կսկսի ընդունել բոլոր ցանկացողներին։ Մարզասրահի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Աննային աջակցելու էր եկել նաև Վոյցեխ Շչենսնին իր կնոջ հետ։ Աննան նախկին մարզիկ է, կարատեի սև գոտի և աշխարհի […] ...

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

BACK_TO_TOP